Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Եկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է»․ Լիաննա Գասպարյան

«Եկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է»․ Լիաննա Գասպարյան
43
Այսօր, 15:30

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵԽԽՎ-ի զեկույցը, որը մեծ քննարկումների առարկա դարձավ, արտահայտեց այն գլխավոր արձանագրումները, որոնք արվում էր ընդդիմության կողմից. սկսած նախընտրական շրջանում բռնաճնշումներից, հանրային ռեսուրսների չարաշահումից, ապօրինի ձերբակալությունններից, մինչև՝ վերընտրություն չանցկացնելու խնդիրն ու ժողովրդի քվեի գողացումը՝ ապահովելով ՔՊ-ի 3/5-րդը։
Սակայն ԵԽԽՎ-ի նիստում քննարկվեց նաև մեկ այլ կարևոր հարցը, որը կրկին առանցքային տեղ ունի։ Հայ առաքելական եկեղեցու հարցը՝ ամենահին քրիստոնեական ազգային եկեղեցու դեմ բռնաճնշումները ևս քննարկումների առարկա դարձան։
Այսօրվա իշխանությունները իշխանության գալու առաջին իսկ օրվանից տանում են մի թշնամական քաղաքական գիծ, որն է՝ «բաժանիր, որ տիրես»։
Հասարակությունը բաժանել են սպիտակների և սևերի, քաղաքական տարակարծությունները դարձրել են հասարակության մասնատման գործոն ու բևեռացնում են երկիրն ու ժողովրդին։
Եկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է։
Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ պայքարը ներկայացնելով «բարեփոխումների» լույսի ներքո՝ հերթական բաժանումն ու մասնատումն է տեղի ունենում։ Ինչո՞ւ։ Որովհետև ընտրություններն էլ ցույց տվեցին, որ միայն քաղաքական դաշտի միջոցով հասարակության մասնատման, հասրակության ահաբեկման արդյունքում էլ չեն ստանում 50 տոկոս ձայն։
Եկեղեցու մասին «անհանգստացող իշխանությունը» հրապարակում է զեկույց՝ հիմնվելով դեղին մամուլի էժանագին հոդվածների վրա, ու պետական, տարածաշրջանային ու միջազգային մակարդակով փորձ է անում պախարակել հազարամյակների պատմություն ունեցող Հայ առաքելական սուրբ եկեղեցին։
Եվ պետք է հասկանալ, որ այս ամենը ոչ թե «բարեփոխումների» նպատակ ունեն, այլ եկեղեցին օգտագործում են որպես քաղաքական գործիք։
Սա է նրանց դեմքը։ Սա է «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունը»։

Աղբյուրը`   Լիաննա Գասպարյան