Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Այլանդակ բառամթերքով իշխանամետներն անձեռնմխելի են, իսկ ընդդիմադիրները մանրադիտակի տակ են»»․ Դերենիկ Մալխասյան

«Այլանդակ բառամթերքով իշխանամետներն անձեռնմխելի են, իսկ ընդդիմադիրները մանրադիտակի տակ են»»․ Դերենիկ Մալխասյան
45
Այսօր, 19:00

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական հետապնդումները շարունակվում են: Վահրամ Սահակյանին ձերբակալել են իբր ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու համար։
Հատուկ եմ թվարկում Քննչականի գրած որակումները, որպեսզի մի հարց տամ․ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին՝ իշխանության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի քանի՞ աջակից է ձերբակալվել, կալանավորվել ու դատապարտվել ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու մեղադրանքով։ Պատասխան՝ զրո մարդ։
Համացանցն ու մամուլը ողողված են իշխանամետ քարոզիչներով, որոնք ամենալկտի բառապաշարով ամեն օր ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք են քարոզում։ Օրը մեկ այլանդակ բառամթերքով մի անգրագետ պրոպագանդիստ են բուծում, գցում ժողովրդի ջանը։ Բայց քանի որ դա անում են Նիկոլ Փաշինյանի շահերի համատեքստում, հետևաբար իրենք անձեռնմխելի են։ Իսկ ընդդիմության դեպքում բոլորը մանրադիտակի տակ են, պատրվակ են փնտրում բանտարկելու համար: Իշխանությունը առաջնորդվում է՝ «Ընկերներիս՝ ամեն ինչ, թշնամիներիս՝ օրենք» սկզբունքով»։

Աղբյուրը`   Վահրամ Սահակյան