Մարզերում գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերություններից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «54-ԻՑ ՄԻԱՅՆ 2-ՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերջին երկու ամսվա ընթացքում վերահսկողություն է իրականացրել հանրապետության մարզերում գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերություններում:
54 տնտեսավարողներից 13-ի մոտ հայտնաբերվել են միայն մակնշման խախտումներ (ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տուգանվել են), իսկ 39-ի գործունեությունը կասեցվել է (37-ի դեպքում՝ թե՛ լաբորատոր փորձաքննության, թե՛ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների, 2-ի դեպքում՝ միայն լաբորատոր հետազոտության հիմքով):
Բոլոր կասեցումների մասին տեղեկատվությունը հրապարակված է ՍԱՏՄ պաշտոնական կայքում և սոցիալական հարթակների էջերում:
Խախտումներ չեն հայտնաբերվել միայն 2 արտադրությունում՝ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գործող Արուսյակ Աբելյան Ա/Ձ-ին պատկանող (ապրանքանիշը՝ «Նոր Գառնի») և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող «Առռոմա Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող (ապրանքանիշը՝ «Առռոմա») գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասերում»:

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
163Երեկ, 22:30
«Բենզինի գինը բարձր է, որովհետև աշխարհում գոյություն ունի մեծ խնդիր բենզինի և դիզելի շուկայում»․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
127Երեկ, 13:36
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
47307.10.2026, 19:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
78206.10.2026, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
28406.10.2026, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
30706.10.2026, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
31505.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
28805.10.2026, 18:54