«Տեսնենք` Քոչարյանի կողմնակիցների «բանակը» Լավրովին հակաճառելու դուխ ունի՞». Տիգրան Գրիգորյան

«Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր վերջնականապես ջախջախվեց քոչարյանական քարոզչամեքենայի ևս մեկ միֆ։ Ինչպես գիտեք, Ռոբերտ Քոչարյանը և իր թիմակիցները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից 1996-ի ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովից հետո, որի եզրափակիչ փաստաթղթում նշվում էր, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Քոչարյանամերձ շրջանակները, բոլոր այս տարիների ընթացքում, նշում էին, որ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Ադրբեջանն էր հրաժարվում Ղարաբաղի ներկայացուցիչների հետ նույն բանակցային սեղանին նստել։ Սակայն, այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Արցախը բանակցային գործընթացից դուրս մղելը Երևանի որոշումն էր։ Նա նշեց, որ նախկին նախագահներից մեկը (Քոչարյանը) որոշեց, որ Երևանը պիտի բանակցի Ստեփանակերտի փոխարեն։ Կարծում եմ՝ թեման կարելի է փակված համարել։ Այս պարագայում Լավրովը ստելու որևէ դրդապատճառ չունի։ Հիմա տեսնենք՝ Քոչարյանի կողմնակիցների «բանակը» Լավրովին հակաճառելու դուխ ունի՞։ Իրենց կյանքն էլ կյանք չի։ Նույնիսկ ռուսների կողմից են քցվել...»:

«Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից»․ Լավրով
2613:00
«Մեր նպատակն է՝ պահել Տիգրանաշենը հայկական, զարգացնել այն և ոչ թե հանձնել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3312:42
Անդրանիկ Քոչարյանը խմբագրում է Սասուն Միքայելյանի սկանդալային հայտարարությունը (տեսանյութ)
4112:36
«Սահման ունե՞նք մենք պետական». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
3712:24
«Անկախությունն առանց Արցախի, կիսատ ու ցավալի իրականություն է»․ Վահագն Սարոյան
5112:12
«Մեր երկրի ապագան փորձում են որոշել Թուրքիան և Ադրբեջանը». Արման Աբովյան
5011:48
«Վազգեն Սարգսյանը դատարկված Արցախ երբեք չի պատկերացրել». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
6511:36
«Մեր երկրի ապագան կախված է մեզնից»․ «Ապրելու երկիր» կուսակցություն
5611:18