«Ներկայիս իշխանությունը նույնպես «Մարտի 1»-ը չի բացահայտելու». Զարուհի Փաստանջյան
![]() 436 Չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ., 00:15 «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փաստանջյանը 168 TV-ի եթերում ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյանը չարաշահում է իր պաշտոնական դիրքը և բռնության կոչեր է հնչեցնում. «Նախորդների տարբերությունն այն էր, որ նրանք էլ նման բաներ անում էին ոչ թե ցուցադրական գռեհիկ հրապարակումներով, այլ ստվերային գործելակերպով»,-ասել է նա: Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին՝ Փոստանջյանն ասել է. «Ակնհայտ է, որ Քոչարյանի նկատմամբ նախնական կալանքն ապօրինի է, իսկ բուն գործի վերաբերյալ թերահավատ եմ, որ գործ կա առհասարակ, այն մեղադրանքը, որն առաջադրել են, չեմ կարծում, որ ունենալու է հեռանկար։ Եթե ասվում է, որ 20 ամիս Արցախից բերված զորքը եղել է Երևանում, ապա այդ 20 ամիսների առնվազն 18 ամիսների պատասխանատուն Սերժ Սարգսյանն էր, այդ դեպքում՝ ո՞ւր էր Սերժ Սարգսյանը՝ որպես մեղադրյալ։ Եթե այդ ժամանակ սահմանադրական կարգը տապալվեց, ապա հարց, իսկ ո՞վ վերականգնեց։ Բացահայտման մասին հնարավոր չէ խոսել, եթե ամբողջական գնահատական չի տրվում...: Ինչպես նախորդ իշխանությունը, այնպես էլ ներկայիս իշխանությունը «Մարտի 1»-ը չի բացահայտելու։ Եթե մենք ուզում ենք այդ գործը բացահայտվի, ապա դա պետք է անեն անկախ փորձագետները, և, ի վերջո, եկեք չմոռանանք, որ ներկայիս իշխանությունը «Մարտի 1»-ի գործով կողմ է»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
