Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Վրաստանի դեսպանին՝ Բաթումիում ֆուտբոլի երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառով

Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Վրաստանի դեսպանին՝ Բաթումիում ֆուտբոլի երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառով
44
Այսօր, 21:13

Թուրքական «Բեշիկթաշ» ակումբը հայտնել է, որ անվտանգության աշխատակիցները Բաթումիում իսրայելական «Հապոել Բեեր Շևա» ակումբի դեմ խաղից առաջ և դրա ընթացքում իրենց երկրպագուների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիային՝ կապված Բաթումիում «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների և վրաց ոստիկանության միջև հինգշաբթի օրը տեղի ունեցած միջադեպի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրին։

Մեկ օր առաջ Բաթումիում բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության և «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի թուրք երկրպագուների միջև՝ իսրայելական «Հապոել Բեեր Շևա» ակումբի դեմ Եվրոպա լիգայի խաղից առաջ կազմակերպված երթի ժամանակ։ Ըստ լրատվամիջոցների՝ երկրպագուները չեն ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին և տարբեր առարկաներ են նետել ոստիկանության վրա, ինչը հանգեցրել է բախումների։

«Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ Բաթումիում «Բեշիկթաշ»-ի կողմից անցկացվող ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղի ժամանակ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ», - նշվում է հրապարակման մեջ։