Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Երբ ընդդիմադիրներն առաջադրվում են ՏԻՄ ընտրություններում, ինքնաբերաբար դառնում են մահապարտ»․ Գեղամ Մանուկյան

«Երբ ընդդիմադիրներն առաջադրվում են ՏԻՄ ընտրություններում, ինքնաբերաբար դառնում են մահապարտ»․ Գեղամ Մանուկյան
29
Այսօր, 22:36

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս երեք օրը Գերմանիայի դաշնությունում եմ, Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի կազմում Բունդեսթագում, արտգործնախարարությունում ունեցել ենք տարբեր ձեւաչափի հանդիպումներ, որտեղ ի թիվս այլ հարցերի, հանգամանալից ներկայացրել եմ Հայաստանում քաղաքական ռեպրեսիաների հարցը։ Վերջին նման ներկայացումն այսօր էր։
Դավիթ Համբարձումյանի մասին վճռաբեկի քաղաքական պատվեր որոշումը չկար։ Բայս այս դեպքը ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը։
ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները երբ առաջադրվում են, ինքնաբերաբար դառնում են մահապարտ։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։

Աղբյուրը`   Գեղամ Մանուկյան