«Փաստորեն, վարչապետը «խեղճ» գեներալին ազատել է այդ տվայտանքներից». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր Վանեցյանը խախտեց լռությունը... և խորհրդավոր շեշտադրումներով բազում հարցականներ առաջացրեց...
Հ. Գ. Իր պարագայում՝ ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնի անհամապատասխանությունն առավել քան ակնհայտ է։
Հ. Գ. Արթուր Վանեցյանի հարցազրույցը խորհրդավոր հարցականների մի ամբողջ շղթա էր. այն չար կատակ էր ոչ թե գործող իշխանությունների, այլ պետության և հասարակության նկատմամբ...
Հ. Գ. Հարցազրույցի ընթացքում սուր հարցադրումներին պատասխանելուց խուսափելը, առավելապես ընկալվեց որպես ավելի քան «պատասխան»...
Հ. Գ. Մի՞թե նրա ոտքերի տակ սառույց է եղել... Փաստորեն, վարչապետը, հասկանալով այդ ամենը, «խեղճ» գեներալին ազատել է այդ տվայտանքներից, որպեսզի գոնե կարողանա ընտանիք վերադառնալ, որպեսզի հաշմանդամ չդառնա արդեն հաստացած սառույցի վրա:
Մինչդեռ, կար նաև այլընտրանք՝ սեփական կամքով ազատման դիմում գրել։ Այս պարագայում գուցե Աստծո դեմ այդքան մեղանչելուց հետո դա կընկալվեր որպես «գործած մեղքերի գիտակցման առաքինի քայլ», այսինքն՝ մի քիչ ապաշխարհություն»:

«Ապրենք խաղաղության մեջ, համերաշխ և անվրդով կյանքով». Գարեգին Երկրորդ (տեսանյութ)
3212:48
«Անկախությունն ամենօրյա պատասխանատվություն է ապագայի հանդեպ». Սենոր Հասրաթյան
3612:30
«Այս տղերքի արածը գցեցին ջուրը, չպահեցին մեր հայրենիքը»․ զոհվածի մայր (տեսանյութ)
6710:42
«Անթույլատրելի է ոտնակոխ անել ծնողների սուգը»․ Աստղ Գալեյան (տեսանյութ)
7410:12
Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից (տեսանյութ)
8610:00
«Լուսային շոուների ու համերգների աղմուկի տակ հիշենք չորս տարի առաջ այս օրը»․ Մարիաննա Ղահրամանյան
7209:06
«Այսօրվա համերգին հանդես են գալու Իվետա Մուկուչյանը, Արման Հովհաննիսյանը, Թաթա Սիմոնյանը...». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7409:00
«Երեկոյան Հրապարակում հանդես կգամ ուղերձով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6808:54