«Տեսնենք՝ այսօրվա իշխանությունները որքանով ունակ կլինեն խախտելու այդ անպտուղ ավանդույթը». Արման Մելիքյան
![]() 361 Կիրակի, 24 նոյեմբերի, 2019 թ., 01:10 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ներկա պայմաններում Բաքուն դժվար թե համաձայնվի անցնել եռակողմ բանակցային ձևաչափի, եթե չբավարարվի, օրինակ, իր կողմից առաջադրվող նախապայմանն, ըստ որի Արցախը բանակցություններում պետք է ներկայացված լինի ադրբեջանական ու հայկական համայնքների պատվիրակների միջոցով: Սա որևէ իրավական հիմքից զուրկ պահանջ է, քանի որ Արցախի պետական կառավարման համակարգը երբևէ համայնական ձև չի ունեցել և նման բան նախատեսված չի եղել անգամ հենց Ադրբեջանի օրենսդրությամբ: Այսպիսով, Արցախի՝ բանակցային սեղանի մոտ վերադառնալու հնարավորությունը կարող է իրականություն դառնալ երկու սցենարով: Դրանցից մեկն ադրբեջանական նախապայմաններն ընդունելու տարբերակն է, բայց այդ սցենարի կիրառման դեպքում հաշվեք, որ պաշտոնական Երևանը նաև կանխավ համաձայնված կլինի տեսնելու Արցախն Ադրբեջանի կազմում: Երկրորդ տարբերակն այն կլինի, որ Ադրբեջանը կհրաժարվի վերոհիշյալ նախապայմանից և կհամաձայնվի, որպեսզի Արցախը բանակցություններում ներկայացված լինի սեփական պաշտոնական իշխանությունների՝ նախագահի ու արտգործնախարարի միջոցով: Այս տարբերակը մեզանում իրատեսական չեն համարում և, պետք է ասեմ, որ չհամարողները սխալվում են: Այլ հարց է, որ այն իրականություն դարձնելու համար պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը պետք է մի շարք նախնական քայլեր կատարեն, որոնց միջոցով կփոխեն առկա բանակցային մթնոլորտը: Ցավոք, տարիներ շարունակ քաղաքականություն վարելը մեզանում շփոթել են բարձրագոչ հայտարարություններ անելու «արվեստի» հետ: Տեսնենք, թե այսօրվա իշխանությունները որքանով ունակ կլինեն խախտելու այդ անպտուղ ավանդույթը»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
