2008-ին Դավիթ Շահնազարյանը դիմել էր Հաագայի դատարան՝ Ռ. Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով

Համացանցը քննարկում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախօրեի հայտարարությունը, որտեղ, ի թիվ այլ պահանջների, ներկայացված էր նաև հետևյալը. ««Մարտի 1»-ի գործը չծառայեցնել քաղաքական նպատակադրումների, փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի խափանման միջոցը։ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ»։
Օգտատերերը հիշեցնում են՝ «Վերնատան» անդամներից Դավիթ Շահնազարյանը 2008-ին ստորագրահավաք էր նախաձեռնել՝ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու պահանջով: Համաժողովրդական շարժման կենտրոնի, որի ներկայացուցիչը Շահնազարյանն էր, նախաձեռնած ստորագրահավաքի տեքստում ասված էր. «Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պետականության և հայ ժողովրդի նկատմամբ գործել է ծանր հանցանքներ: Նա երկու անգամ նախագահական իշխանության է տիրացել կեղծ փաստաթղթերի հիման վրա՝ կատարելով իշխանության յուրացման ծանր հանցագործություն: Իր միանձնյա և բռնատիրական իշխանությունը նա ամրապնդեց արյունով՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, և Հայաստանում հաստատեց իրական ավազակապետական ռեժիմ: Նա իշխանությունը ավարտեց կրկին արյունով՝ 2008 թվականի մարտի 1-ի դաժան սպանդով, որ իր բոլոր հատկանիշներով հանցագործություն է մարդկության դեմ: Ուստիև մենք՝ Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, պահանջում ենք մարտի 1-ի ոճրագործության միջազգային անկախ հետաքննություն, իսկ Ռոբերտ Քոչարյանի գործը հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարան»:

«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
316:12
«ԵԽԽՎ-ի զեկույցում անդրադարձ կա նաև ԲՀԿ-ի՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին․ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ»․ Իվետա Տոնոյան
2215:54
«Եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար ազատություններին»․ Շոլտ Նեմեթ (տեսանյութ)
4415:36
«Արցախահայերի հարցերն ավելի շատ կապում եմ Ալիևի հետ»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
5714:36
Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից
12414:12
«Եվրոխորհրդի դիտորդները ոչնչացնում են Փաշինյանի քարոզչական ստերը»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6414:06
«Այն մարդիկ, ովքեր կարող էին ՀՀ-ին փոփոխություններ բերել, այսօր բանտերում են»․ Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
6213:48
«Այսօր գլխավոր խնդիրն Արցախի քաղաքական ներկայության ապահովումն է»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
5913:36