«Եթե մեդալը լիներ «ռուս-ադրբեջանական» բարեկամության, գուցե հասկանալի լիներ». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ժողովուրդների բարեկամության» մեդալ փակցրեց Արդրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի բաճկոնին: Եթե մեդալը լիներ «ռուս-ադրբեջանական» բարեկամության, գուցե հասկանալի և տրամաբանական լիներ: Այս երկու ժողովուրդների ընդերքային բարեկամությունը շատ բացատրելի է: Բայց «ժողովուրդների բարեկամության» մեդալ այն դեպքում, երբ այս տիկինը, եթե հերոսի կոչման չի առաջադրել հայատյաց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ապա առնվազն նախապատրաստել, ծափահարել է և շարունակում է խրախուսել այդ հերոսացումը, շատ մեղմ ասած, Ռուսաստանի ԱԳՆ-ին դնում է որոշ հարցերի պատասխանելու անհրաժեշտության առաջ: Հուսով եմ՝ նրանց դեսպաններին տարբեր երկրներում այդ կապակցությամբ հարցեր կտան: Ամեն ինչից զատ ՄԱԿ-ում դեռ հիշում են այս տիկնոջ ջերմ բարեկամությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ վաղ անցյալի սկանդալային տնօրենի հետ: Դեռևս սպասում եմ մարդասեր ռուսաստանցիների, ավելի լավ կլինի՝ ռուսների մտահոգության արտահայտության որևէ դրսևորման: Գուցե սպասում են «անձի պաշտամունքի» մերկացման հերթական փուլին և անվտանգ հեռավորությունի՞ց կմտահոգվեն: Բայց ներկա պահին լռելով՝ նրանք մասնակցում են Ռուսաստանում էթնոֆոբիան «ժողովուրդների բարեկամություն» որակավորելու երևույթի վտանգավոր զարգացումներին»:

Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Անքորիջի պայմանավորվածություններին
1122:19
«Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար»․ Տիգրան Աբրահամյան
3021:54
«ՄԱԿ-ի քարտուղարությանը ներկայացված դիմումը Ադրբեջանում նվնվոցներ է առաջացրել»․ Նաիրի Հոխիկյան
5421:30
«Անհայրենիք, տգետ զանգվածին չի հետաքրքրում, որ Ադրբեջանի պահանջները չեն սպառվել»․ Ոսկան Սարգսյան
5420:18
Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքին
7019:54
«Պայքարում էին, որ իշխանության գան՝ փող աշխատեն, հիմա իրենց ունեցածը կտան Նիկոլին»․ Արգիշտի Կիվիրյան
7219:36
ՄԱԿ ԳԱ շրջանակներում Արարատ Միրզոյանը կարճ զրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ (տեսանյութ)
6219:30
Նյու Յորքում տեղի է ունեցել Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը
10619:06