«Անհայրենիք, տգետ զանգվածին չի հետաքրքրում, որ Ադրբեջանի պահանջները չեն սպառվել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարդկային անհայրենիք զանգվածին չի հետաքրքրում, որ Արցախը հայաթափվել է, հայերին գլխատել են, առանց սահմանազատման , առանց կռիվ ու կռվով Սյունիքի , Գեղարքունիքի, Ջերմուկի սահմանամերձ տարածքները, Սև լիճը, սարերի ձյունապատ դիրքերը հանձնել են, սահմանազատման անվան տակ Կիրանց-Բաղանիս հատվածում 30 տարի ամրացված դիրքերը, Ներքին Ոսկեպարը՝ Աշաղի Ասքիպարան, Բաղանիս-Այրումը, Կիրանցի ավելի քան 15 հեկտար հողերը հանձնել են, նրանց համար կարևորն այն է, որ «Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան է բացել»։ Այդ տգետ, անհաղորդ զանգվածին չի հետաքրքրում, որ Ադրբեջանի պահանջները չեն սպառվել, դրանց նպատակը Հայաստանը որպես պետություն չեզոքացնելն է։ Անհայրենիք այդ զանգվածը կսկսի դժգոհ ղժժալ, երբ ռուսական գազի թանկացման, հայկական մրգերի, գյուղմթերքների, ապրանքների՝ Ռուսաստան արտահանման տևական արգելքի, Հայաստանում տնտեսական անկման հետևանքով իրենց կյանքը էապես վատանա, երբ հեռուստացույցի լուրերով լսելով, թե իրենք ինչքան լավ են ապրում, իրենց տան սառնարանը մթերքներից դատարկ տեսնեն։ Առաջիկայում դա լինելու է»։

«Անհայրենիք, տգետ զանգվածին չի հետաքրքրում, որ Ադրբեջանի պահանջները չեն սպառվել»․ Ոսկան Սարգսյան
2220:18
Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքին
5119:54
«Պայքարում էին, որ իշխանության գան՝ փող աշխատեն, հիմա իրենց ունեցածը կտան Նիկոլին»․ Արգիշտի Կիվիրյան
4819:36
ՄԱԿ ԳԱ շրջանակներում Արարատ Միրզոյանը կարճ զրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ (տեսանյութ)
4319:30
Նյու Յորքում տեղի է ունեցել Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը
8119:06
«Շաբաթօրյա զբոսանք Արաբկիրում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6418:42
Թրամփը բացառել է Կուբայի դեմ ռազմական գործողության իրականացումը
12918:30
«Կարծում եք՝ պատից նկարը մաքրելով՝ կջնջե՞ք աննկուն ոգին, որ սերունդների համար արժանապատվության չափանիշ է դարձել»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6617:48