«Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար»․ Տիգրան Աբրահամյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանը պատրաստվում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին. Փաշինյանի կողմից վարվող «խաղաղություն՝ զիջումներով» քաղաքականության ձախողումը
ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի երկիմաստ հայտարարությունը՝ «100 հազարավոր ադրբեջանցիների տուն վերադառնալու» մասին, ինչպես նաև շաբաթներ առաջ Հիքմեթ Հաջիևի այցը Գանձասար և հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ փաստացի ոտնձգությունը հստակ ազդակ են առ այն, որ Բաքուն պատրաստվում է առաջիկայում նոր պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը։
Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը», ինչը հիմնված է անվերջանալի զիջումների տրամաբանության վրա, երբեք իրական խաղաղություն չի բերելու․ այն միայն դուռ է բացում թշնամու նոր հավակնությունների, Հայաստանի սուվերեն տարածքների և մեր մշակութային ու հոգևոր ժառանգության հաշվին արվող նոր զիջումների համար։
Ուժեղ Հայաստանում մենք բերելու ենք խաղաղություն՝ առանց զիջումների՝ հիմնվելով հավասարակշռված դիվանագիտության և տնտեսական հզոր զարգացման վրա։
Միևնույն ժամանակ, պետք է գիտակցել կարևոր մի ճշմարտություն․ արտաքին խաղաղություն հնարավոր չէ կառուցել, եթե խաղաղություն չկա մեր սեփական տանը, եթե երկրի ներսում տիրում է պառակտումն ու անորոշությունը։
Միայն ներքին համերաշխության, հզոր տնտեսության և արժանապատիվ արտաքին քաղաքականության համադրությամբ է հնարավոր կերտել անվտանգ ու ապահով ապագա։

Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Անքորիջի պայմանավորվածություններին
1122:19
«Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար»․ Տիգրան Աբրահամյան
3021:54
«ՄԱԿ-ի քարտուղարությանը ներկայացված դիմումը Ադրբեջանում նվնվոցներ է առաջացրել»․ Նաիրի Հոխիկյան
5421:30
«Անհայրենիք, տգետ զանգվածին չի հետաքրքրում, որ Ադրբեջանի պահանջները չեն սպառվել»․ Ոսկան Սարգսյան
5420:18
Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքին
7019:54
«Պայքարում էին, որ իշխանության գան՝ փող աշխատեն, հիմա իրենց ունեցածը կտան Նիկոլին»․ Արգիշտի Կիվիրյան
7219:36
ՄԱԿ ԳԱ շրջանակներում Արարատ Միրզոյանը կարճ զրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ (տեսանյութ)
6219:30
Նյու Յորքում տեղի է ունեցել Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը
10619:06