Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքին

Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքին
48
Այսօր, 19:54

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը հայտնում է․ «Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը սեպտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Կոմֆորտ Էրոյի հետ։

Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունները և հնարավորությունները, ինչպես նաև խաղաղության հետագա ամրապնդման ու ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ՝ ընդգծելով, որ դիվանագիտությունը և բանակցությունները միակ ճանապարհն են երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելու համար:

Դավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն քննարկել են նաև «Երևանյան երկխոսություն» ամենամյա միջազգային համաժողովի շրջանակներում համագործակցության հնարավորությունները»։