«Շշուկները բազմաթիվ են նարկոբիզնեսի ու նախկին նախագահներից մեկի ընտանիքի կապի մասին». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքյան էջը ԱՄՆ-ում ձերբակալված Վարդգես Մարկոսյանինն է (դերասանուհի Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը), ով ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի, կալանավորվել է 2014 թ. դեկտեմբերից մինչև 2016 թ. հոկտեմբերը փողերի լվացման և մոտ 3.5 մլն դոլար արժողությամբ 40 կգ կոկաին տեղափոխելու համար:
ԱՄՆ-ում ու նաև սոցցանցերում Վարդգես Մարկոսյանը հանդես է եկել «Ջիանի Օնչո», «Դևիդ Պետրոսով», «Լարամ Նարման» անուններով, և ինչպես լրագրող Մկրտիչ Կարապետյանն է բացահայտել, մոլի երկրպագում է Ռոբերտ Քոչարյանին:
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նա իր քրոջ հետ միասին Հայաստան ևս թմրանյութ տեղափոխել է թե ոչ, սակայն հայտնի է, որ այդ նույն ժամանակային միջակայքում՝ 2016թ. ՀՀ Զվարթնոց օդանավակայանում սահմանը հատելիս առգրավվել էր ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվող թմրանյութ, որի կապակցությամբ հարուցված քրգործով 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել Ռ. Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը, ՀՀ «առապանծ» դատական համակարգի ջանքերով գործով անցնող 13 անձանցից ընդամենը 3-ն էին «թողնվել», որոնցից մեկը՝ տխրահռչակ Նարեկ Մութաֆյանը ոչ միայն 4 տարի չի նստել, այլ Ռոբերտ Քոչարյանի «աջակցության շրջանակներում» հետագայում կատարեց ևս 2 հանցագործություն՝ ակտիվ մասնակցություն ունենալով իմ տան մուտքի մոտ իմ վրա հարձակմանն ու հեռախոսի հափշտակմանը, ապաև՝ հետապնդելով դատավոր Աննա Դանիբեկյանին: Նրա ու իր հայաստանյան նարկոխմբակի հետ համագործակցած անձն ԱՄՆ-ում, այդպես էլ չհայտնաբերվեց:
Չասեմ, որ Նարեկ Մութաֆյանի «դերասանուհի» քույրը՝ Անահիտ Մութաֆյանը, Գայանե Ասլամազյանի «սերիալային» գործընկերներից է:
-Այս «պատահական» համընկնումներից ու կոռելացիաներից հետ մեկտեղ քաղաքում շշուկները բազմաթիվ են նարկոբիզնեսի ու նախկին նախագահներից մեկի ընտանիքի կապի մասին, էլ չասած՝ աջակիցների շարքերում թմրամոլների առատությունը:
Կարծում եմ՝ ՀՀ իրավապահները պետք է սերտորեն համագործակցեն ԱՄՆ արդարադատության դեպերտամենտի հետ՝ պարզելու համար, թե այդ 40 կգ կոկաինից որքանն է Հայաստան մտել ու ում միջոցով: Եթե, իհարկե, Հայաստանը իրավապահներ ունի...»:

Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
202Երեկ, 22:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
162Երեկ, 09:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
162Երեկ, 08:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
208Երեկ, 03:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
190Երեկ, 00:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
175Երեկ, 00:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
16726.09.2026, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
17026.09.2026, 23:12