«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խոստացված խաղաղություն կամ Նիկոլի «ֆեյքը»
Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ մեզ խոստանում է «խաղաղության դարաշրջան»։ Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն արդեն հայտարարեց՝ «մենք հասել ենք փաստացի խաղաղության»։ Նրա խոսքով՝ մնացել է միայն նախաստորագրված համաձայնագրի ստորագրումը։
Գաղտնիք չէ, որ Փաշինյանի համար խաղաղությունը ներկայացվում է որպես վերջնական արդյունք։ Բաքվի համար՝ արդեն ձեռք բերված պայման, որի վրա կարելի է կառուցել հաջորդ քայլերը։
Բայրամովը նույն ելույթում խոսում է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ անվտանգ ու արժանապատիվ վերադարձի» մասին։ Այս կոնկրետ հատվածը վերաբերում է Ադրբեջանի «ազատագրված տարածքներին», բայց Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի թեման Բաքուն առանձին միջազգային օրակարգով առաջ է տանում վաղուց։ 2024-ին նույն Բայրամովը ՄԱԿ-ում խոսում էր Հայաստանից հեռացած շուրջ 300 հազար ադրբեջանցիների մասին։
Հատկանշական է, որ այս հայտարարությունը հնչում է սեպտեմբերի 27-ի նախօրեին՝ 2020-ի պատերազմի մեկնարկի վեցերորդ տարելիցի շեմին։
Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, որ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման «անվերադարձ փակված է»։
Ըստ էության՝ 1921-ի Կարսի պայմանագիրը ցույց տվեց, որ պայմանագիրը կարող է ամրագրել տվյալ պահին ստեղծված քաղաքական իրականությունը, բայց չի կարող ինքնուրույն որոշել դրա բոլոր հետագա հետևանքները։ 1938-ի Մյունխենը ևս հիշեցնում է՝ «խաղաղություն» բառը դեռ խաղաղության երաշխիք չէ։
Տրամաբանական է, որ այստեղ հարց է առաջանում՝ ո՞վ է ձևակերպում այդ «խաղաղության» հաջորդ օրակարգը։
Եթե Փաշինյանը խաղաղությունը ներկայացնում է որպես «Հայաստանի անվտանգության նոր հիմք», ապա դրա իրական հետևանքների համար քաղաքական պատասխանատվությունն էլ պետք է չափվի նույն իրականությամբ։
Բանն այն է, որ խաղաղությունը կարող է լինել և՛ վերջնակետ, և՛ նոր քաղաքական գործընթացի սկիզբ (ինչի ականատեսն ենք փաստացի)։
Փաշինյանը խոստացել է առաջինը, սակայն Բաքվի այսօրվա հայտարարությունները ստիպում են շատ ավելի ուշադիր նայել երկրորդին»։

«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
31Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
61Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
46Երեկ, 22:54
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Անքորիջի պայմանավորվածություններին
104Երեկ, 22:19
«Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար»․ Տիգրան Աբրահամյան
64Երեկ, 21:54
«ՄԱԿ-ի քարտուղարությանը ներկայացված դիմումը Ադրբեջանում նվնվոցներ է առաջացրել»․ Նաիրի Հոխիկյան
85Երեկ, 21:30
«Անհայրենիք, տգետ զանգվածին չի հետաքրքրում, որ Ադրբեջանի պահանջները չեն սպառվել»․ Ոսկան Սարգսյան
65Երեկ, 20:18
Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքին
78Երեկ, 19:54