Կիրակի, 27 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան

«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
44
Այսօր, 00:18

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Անհողը «Ադրբեջանի պատմությունն» է նկարում՝ ադրբեջանցիներին դարձնելով «դարերի» ժողովուրդ

Լուսանկարում պատկերված թերուսը ՄԱԿ-ի ամբիոնից երեկ արտաբերել է, թե բա «Հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն․․․»։
Սույն թուրքի կոշիկ լիզողին հիշեցնեմ, որ դա ոչ միայն հակաազգաին զառանցանք է, այլև հակագիտական, քանի որ պատմությունից գոնե 1 տոկոս տեղյակ մարդը գիտի, որ ադրբեջանցի «ժողովրդի» և պետության ծնունդը համարվում է 1918 թ-ի մայիսի 27-ը, բայց այդ «Ադրբեջանը» որևէ կապ չունի իրական Ադրբեջանի հետ, որը գտնվում է Իրանի հյուսիս- արևմուտքում։
Տգետ Նիկո՛լ, գոնե Անտոն Դենիկինի "Очерки русской смуты" գիրքը կարդա, որ նմանօրինակ հիմարություններ չարտաբերես, թե բա «հայ-ադրբեջանական խաղաղ գոյակցությունը դարերի պատմություն ունի», ու փորձես ապացուցել, որ Ադրբեջանը դարերի պատմություն ունի...
Մարտնչող անգրագետ Նիկո՛լ, գոնե ուսումնասիրիր Ռուսաստանի 1897 թ-ի համապարփակ մարդահամարի տվյալները ու տես, թե արդյոք այն տարածքներում որտեղ հիմա Ադրբեջանն է ադրբեջանցիներ ապրե՞լ են...
108-ամյան այդպես անվանված կովկասյան կամ քոչվոր թաթարները և նրանց կողմից պատմական Հայաստանի մի մասում ձևավորված պետությունը չի կարող ԴԱՐԵՐԻ պատմություն ունենալ...
Բացի այդ, այդ ե՞րբ են կովկասյան թաթարները կամ ադրբեջանցիները մեզ հետ խաղաղ գոյակցել... Դա փաստում է այն մասին, որ Նիկո՛լ, կա՛մ դու տգետ ես, կա՛մ էլ դիտավորյալ ես կեղծում պատմությունը... 20-րդ դարի սկզբին հայ-թաթարական բախումների, Շուշիի կոտորածի մասին չես իմացե՞լ... Դե իսկ 20-րդ դարի վերջին իրադարձությունների մասին էլ չխոսեմ...
Մինչ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսում այն հակագիտական և անասնական թեզն առաջ տանելու համար, որ ինքը բազմադարյա պատմություն ունի, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբացեղնող հակահայն այն անվճար արտաբերում է ՄԱԿ-ի ամբիոնից...
Նիո՛լ, կարո՞ղ է Ալիևն է այդ հիմար բովանդակությամբ sms-ը ուղարկել քեզ ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան