«Զինվորների ծնողները հանձնուքների նախկին ծավալը չեն ուղարկում». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Զինված ուժերում այժմ իրականացվում են բազմաթիվ դրական փոփոխություններ:
«Դուք գիտեք, որ մենք ավելի քան 2 մլրդ դրամ ենք հատկացրել զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար: Այժմ մեծ թափով ընթանում է սննդի որակը բարելավելու ծրագիրը, որը թույլ տվեք ասել, հեղափոխական նշանակություն ունի, ընդ որում, երեք ուղղությամբ. ամենաառաջինը՝ զինվորի սննդի որակի մակարդակն է, երկրորդը՝ դրանից զինվորի ինքնազգացողությունը, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում զինվորին և նրա կարիքներին, երրորդը՝ դրա սոցիալական ազդեցությունը: Ուզում եմ արձանագրել, որ սննդի փոփոխության արդյունքում զինվորների ծնողները հանձնուքների նախկին ծավալը չեն ուղարկում: Դա նշանակում է, որ նաև նրանց ծախսերն են կրճատվում, դա նաև սոցիալական ազդեցություն է ունենում»,-ասել է վարչապետը:
Նա նշել է, որ սպառազինությունների ձեռքբերման առումով մեկուկես տարվա ընթացքում շոշափելի ձեռքբերումներ են եղել. «Այս համատեքստում, կարևորում եմ նաև զինթոշակառուների բնակարանային ապահովման խնդրի լուծումը, որովհետև այսօրվա սպան գիտի, որ վաղը զինթոշակառու է լինելու, և կառավարությունը երբեք այդ հարցն օրակարգից չի հանելու: Հակառակը, Արցախի իշխանությունների հետ ունենք պայմանավորվածություն, որ մենք գործող սպայակազմի բնակարանային խնդիրները պետք է մինչև 2023 թվականը ներառյալ լուծենք համատեղ ուժերով:
Բացի սպառազինությունից, այսօր ձեռք է բերվում ավտոմոբիլային մեծ քանակությամբ տեխնիկա, շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում և շարունակվելու են տեղի ունենալ զինվորների հագուստի և կոշիկի առումով: Այստեղ դեռ չենք հասել մեր ուզած որակին, բայց շատ էական փոփոխություն կա»,-ընդգծել է վարչապետը:

«Աբովյանում հանել են 44֊օրյայի զոհված զինվորների նկարներն ու տեղը խփել Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները». Դավիթ Վարդազարյան
3820:42
Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած պատվիրակությանը
4320:36
«Փաստացի հայ կինը դանակահարել է Նիկոլի բերած «խաղաղությանը»»․ Դերենիկ Մալխասյան
3720:24
«Բաքուն ուզում է վերջնականորեն կոտրել հայության կամքը և ազգային կյանքով ապրելու ձգտումը». Սամվել Ասլիկյան
5219:54
«Ինչու է Աննա Հակոբյանը լռում․ հայ կնոջ և երեխաների նկատմամբ կատարված բռնությունը պահանջում է հստակ գնահատական»․ Արշակ Սարգսյան
5719:36
«Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»․ ՆԳՆ
6319:24
«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ Դանիելյան
5918:42
«Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կստեղծվի
5918:12