«Սա արդեն լկտիության վերջին աստիճանն է». Վահրամ Պողոսյան
![]() 5191 Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ., 23:20 Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին 12 տարիների ընթացքում մեր հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերը, ներառյալ՝ շրջկենտրոնները, գտնվել են կառավարության ուշադրության կենտրոնում: Զարգացման տարբեր ծրագրեր են իրականացվել, ինչպես պետական, այնպես էլ բարեգործական միջոցներով: Օրինակ, Հադրութ քաղաքում կառուցվել է մանկապարտեզ, ապահովվել է խմելու ջրով, կապիտալ վերանորոգվել են սպորտդպրոցն ու երաժշտական դպրոցը, կառուցվել և վերանորոգվել են բազմաբնակարան շենքեր, բարեկարգվել են համայնքի ներքին ճանապարհները, լուծվել է համայնքի թաղամասերի մեծ մասի գիշերային լուսավորության հարցը, գազաֆիկացվել է (բացի հարակից Տյաք և Վանք բնակավայրերից): Ու շարքը, հաստատ, կարելի է շարունակել, բայց դա չէ խնդիրը: Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը որոշել է այս ամենն անտեսել ու սրիկայաբար հայտարարում է, թե Արայիկ Հարությունյանի վարչապետության օրոք կառավարությունը ոչինչ չի արել Հադրութի համար: Ո՞ւմ է որոշել մոլորեցնել, հաստատ ոչ հադրութեցիներին, քանի որ Հադրութի յուրաքանչյուր բնակիչ այս ամենի մասին շատ լավ տեղեկացված է: Ինչ վերաբերում է քաղաքապետի այն հայտարարությանը, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը 100 մլն դրամ է փոխանցել Արայիկ Հարությունյանին, սա արդեն լկտիության վերջին աստիճանն է: Այս առթիվ Վահանից պահանջում եմ կամ հրապարակային ներկայացնել այդ հայտարարությունը հաստատող ապացույցներ, կամ հրապարակային ներողություն խնդրել, կամ էլ զրպարտելու համար կրելու է դատական պատասխանատվություն... Նաև հորդորում եմ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությանը անպատասխան չթողնել այս հայտարարությունը և իրավական գործընթաց սկսել»: |

«Բոլոր նորմալ հայերի նպատակը հրեշից ազատվելով՝ մեր հայրենիքը ոտքի կանգնեցնելն է»․ Նաիրի Հոխիկյան
3618:06
«Քոչարյանն ու Փաշինյանն ունեն նույն գլխավոր թեզը»․ Արթուր Դանիելյան
6017:54
«Բռնապետական երկրներում քաղաքացիական հասարակություն չի կարող ձևավորվել»․ Արա Պողոսյան
10217:24
«Իրանը բազմիցս խախտել է հրադադարը»․ Թրամփ
14716:49
«Ապրելու երկիր»-ն ու «Ուժեղ Հայաստան»-ը հուշագիր են ստորագրել
10616:18
«Իրանը կազմել է թիրախների նոր ցանկ՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում»․ #Tasnim
20716:04
«ԵՄ-ն ակտիվացնում է համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ»․ Մարթա Կոս
13415:41
«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է ԵՄ-ի համար»․ Կալաս
22514:44
