Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
1201
Կիրակի, 18 հոկտեմբերի, 2026 թ., 15:42

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
Ալբանիայի Դուրես քազաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի հավաքականի պայքարից մեջ մտավ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը:
Պողոսյանը պոկում վարժության առաջին երկու մոտեցմամբ գլխավերևում պահեց 105 կգ ու 109կգ, սակայն կարողացավ բարձրացնել 112 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր:
Հրում վարժությունում Պողոսյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 130 կգ, այնուհետ 135 կգ ու երրորդ մոտեցմամբ՝ 140 կգ:
Այս վարժությունում Պողոսյանը ոսկե մեդալակիր է:
Երկամարտի 249 կգ արդյունքով՝ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր: