«Այն, ինչ կատարվում է Ֆրանսիայում և Իտալիայում, ստիպում է կրկին մտածել լիբերալ արմատական կառավարման արդյունավետության մասին». Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվրոպական «ժողովրդավարները» շուրջ երկու տասնամյակ քննադատում են Ռուսաստանին, ազատության, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ու լիբերալ արժեքաբանությունից հրաժարվելու, դեպի ավտորիտարիզմ հետընթացի համար: Այդ նույն «ժողովրդավարները», ողջունում ու փառաբանում էին ելցինյան վարչակարգը 1990-ական թթ., որն ընտրել է երկրի ժողովրդավարացման ուղին: Այդ գործընթացի արդյունքը քաոսն էր, թալանը, հանցագործ աշխարհի կողմից պետական մարմինների վրա վերահսկողության սահմանումը, ազգամիջյան արյունահեղությունները և այլն: 2000-ականն թթ. սկզբներից, Պուտինի իշխանության գալուց հետո էականորեն փոխվեց քաղաքական համակարգը: Լավ է դա, թե վատ, քննարկելն անիմաստ է, կուսակցական դիրքորոշում է: Բայց այն ինչ կատարվում է այսօր Ֆրանսիայի, Իտալիայի և ԵՄ մյուս պետությունների քաղաքներում, ստիպում է կրկին մտածել լիբերալ արմատական կառավարման արդյունավետության մասին: Ափսոս էր Ֆրանսիան, լավ է, որ դը Գոլը չի տեսնում իր երկրի այս խայտառակ վիճակը: Իսկ ԵՄ բարձրագույն մարմնի Եվրոպական խորհրդի նիստում Զելենսկին պահանջում է 70մլրդ. -ից ավելին, զգուշացնելով, որ հակառակ դեպքում 20 մլն. ուկրաինացիներ կհեղեղեն եվրոպական քաղաքները: Մի կողմից սոցիալական բունտի վտանգն է և աֆրոասիական մահմեդական էմիգրանտների ավերիչ ալիքը, մյուս կողմից Զելենսկու սպառնալիքները: Ինչպես հայ պոեզիայի դասականն էր ասում ջրի և հրի արանքում ...»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
7100:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
60Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
73Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
84Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
153Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
106Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
106Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
94Երեկ, 18:36