«Թուրքիայի ու Ադրբեջանի միջև առաջացած հակասություններն իրենք իրենցով չեն դառնալու խորը ճգնաժամեր». Էդուարդ Աբրահամյան

Միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խնդիրն այն չէ, որ հակասություններ են առաջացել Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմավարական-դաշնակցային հարաբերություններում։ Նման ու շատ ավելի բարդ խնդիրներ ու հակասություններ ժամանակ առ ժամանակ առաջացել են դեռ 1990-ականներից։ Ադրբեջանի Ռուսաստանի հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերություններն էլ ժամանակ առ ժամանակ շահերի չհամընկման, անկման կամ սառեցման էպիզոդիկ դրվագներ են արձանագրում։ Մտերիմ, միմյանց վրա ազդեցություն պրոյեկտելու ձգտող, համադրելի տեսլական ունեցող ռազմավարական գործընկերների միջև ժամանակ առ ժամանակ նման ճգնաժամեր առաջանում են, ու դա շատ բնական և նորմալ է։
Խնդիրն այն է, թե այդրո՞ք առկա է երրորդ կողմ, որն հմուտ կերպով ունակ է խաղալ այդ էպիզոդիկ հակասությունների վրա ու կարո՞ղ է օգտվել դաշնակցիների միջև առաջացած նման էպիզոդիկ հակասությունից՝ այն ռազմավարությունից բխող նուրբ խաղի ու իր իսկ աճեցրած ասեթների միջոցով այն դարձնելով երկարատև և խորը ճգնաժամ։
Անշուշտ, դաշնակիցների շահերի համընկման կորելացիան ամենաորոշիչն է և նույնիսկ ճգնաժամի պարագայում ինչքան էլ «կրակի վրա յուղ լցնող» լինի՝ չի բերի էկզիստենցիալ բախման։ Բայց այս գրածիս տրամաբանությունն ու ասելիքն այլ է․
Թուրքիայի ու Ադրբեջանի կամ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ առաջացած հակասություններն իրենք իրենցով չեն դառնալու խորը ճգնաժամեր կամ պառակտում։ Դրանք միտումնավոր վատթարացնողներ ու նուրբ սրողներ են պետք և այդ առաջացած ճգնաժամերը հօգուտ իրենց օգտագործողներ։
Դաշնակցային հարաբերություններն իրենք իրենցով չեն քանդվում։ Դրանք քանդվում են, երբ շահերի հակասության սանդղակն ավելի բարձր է լինում, քան՝ համընկմանը։ Բայց լինում է դեպքեր, երբ երրորդ՝ քանդողի դերն ու օգուտ քաղողի դերը նշանակություն է ունենում»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
7100:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
60Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
73Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
84Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
153Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
106Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
106Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
94Երեկ, 18:36