«Կոչ ենք անում COP-17-ի մասնակիցներին ուշադրություն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին». Գագիկ Բաղունց

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի ուղերձը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին, CBD COP-17 համաժողովի պատվիրակներին և մասնակիցներին.
«Ընդգծելով կենսաբանական բազմազանության պահպանման, բնական պաշարների կայուն օգտագործման և էկոլոգիական որոշումների կայացման գործընթացում հանրության արդյունավետ մասնակցության կարևորությունը՝ մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման էկոլոգիական և կենսամշակութային հետևանքների կապակցությամբ»:2023 թվականի սեպտեմբերին մոտ 120 000 հայ բռնի տեղահանվեց Արցախից և վերաբնակեցվեց Հայաստանում։
Տեղահանությունը հանգեցրեց ոչ միայն տների, գույքի և ապրուստի միջոցների կորստի, այլև համայնքների և նրանց պատմական բնակավայրերի բնական, մշակութային ու սոցիալական միջավայրի միջև սերունդների ընթացքում ձևավորված կապերի խզմանը։ Այս գիտելիքների կրողների բռնի հեռացումը կարող է վտանգել դրանց հետագա կիրառման և ապագա սերունդներին փոխանցման հնարավորությունը, ինչն ազդում է նաև շրջակա միջավայրի պահպանության հնարավորությունների վրա։Ավանդական գյուղատնտեսությունը, ոռոգման և ջրամատակարարման համակարգերը, անտառներն ու արոտավայրերը, սրբավայրերը, ինչպես նաև գյուղական բնակավայրերի հետ կապված մշակութային սովորույթները միասին կազմում են եզակի կենսամշակութային համակարգ։ Դրա կործանումը նշանակում է կենսամշակութային բազմազանության կորուստ։Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան ընդգծում է այն ավանդական գիտելիքների և փորձառության պահպանման կարևորությունը, որոնք նպաստում են կենսաբազմազանության պահպանմանն ու կայուն օգտագործմանը, ինչպես նաև դրանց կրողների մասնակցությանն ու հավանությանը: 2022 թվականին ընդունված Կունմին-Մոնրեալի կենսաբանական բազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրը շեշտում է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների արդյունավետ մասնակցության անհրաժեշտությունը կենսաբազմազանությանն առնչվող որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև նրանց իրավունքների հարգումը:
Այս համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել Արցախից տեղահանված հայերի՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչության, ավանդական գիտելիքներն ու փորձըՀաշվի առնելով վերոգրյալը՝ մենք կոչ ենք անում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին և COP-17-ի մասնակիցներին.
• պատշաճ ուշադրություն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին,
• ապահովել տեղահանված համայնքների բովանդակային մասնակցությունը էկոլոգիական հետազոտությունների, բնապահպանական նախաձեռնությունների և էկոհամակարգերի վերականգնման ծրագրերի մշակմանը,
• ընդգծել էկոլոգիական նպատակների և մարդու իրավունքների պաշտպանության փոխկապակցվածությունը,
• շարունակել տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության հարցերի քննարկումը համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում՝ հաշվի առնելով կացարանի, սեփականության, մշակութային ժառանգության և բնական միջավայրի հետ կապված իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։Մենք կոչ ենք անում COP-17-ի մասնակիցներին այս խնդիրը դիտարկել կենսաբազմազանության պահպանման, մշակութային հաջորդականության և մարդու իրավունքների փոխկապակցվածության համատեքստում, ինչպես նաև արցախահայերի՝ դեպի պատմական Հայրենիք հավաքական, անխոչընդոտ և անվտանգ վերադարձի իրավունքի համատեքստում»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
7100:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
60Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
73Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
84Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
153Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
106Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
106Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
94Երեկ, 18:36