«Այսօր հանրությանը հետաքրքրում են բոլորովին այլ հարցեր». Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր հանրությանը հետաքրքրում են բոլորովին այլ հարցեր.
1. ադրբեջանական զինուժի արդեն տարիներ ձգվող ներխուժումը մեր հողեր,
2. ի հեճուկս բոլոր զիջումների, այդպես էլ գլուխ չբերվող «խաղաղությունը»,
3. սոցիալ-տնտեսական վիճակը, ահագնացող թանկացումների ու քաղաքացիների եկամուտների կրճատման ֆոնին չինովնիկաց դասի ռոճիկների բարձրացումը,
4. մայրաքաղաքում խցանումների, ջրի ու օդի աղտոտվածության հարցերը և այլն:
Հանրությանը հուզող հարցերը սրանք են, ոչ թե իբրև թե «Եկեղեցու բարեփոխումների», իսկ իրականում դրսի թելադրանքով մեր ազգային ինքնության պահպանման հիմնական հենարանը ոչնչացնելու օրակարգը:
Ամենավատն այն է, որ հանրությանը հուզող վերը նշված հարցերը սպասարկող քաղաքական համակարգ գոյություն չունի: Դրանց լուծումը մնացել է քպ-ական իշխանության ու «դրսից» մի լավ խաբարի սպասող ու էդ ընթացքում հարցազրույցներով և կառավարությանը (հիմնականում) անտաղանդ հարցեր տալով ժամանակ սպանող ընդդիմության հույսին:
Չմոռանանք հիշել խորհրդարանի և հետևաբար կառավարության լեգիտիմության ակնհայտ բացակայության մասին և հիշենք նաև, որ առաջին անգամ Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման պայմաններում ընդդիմությունը որևէ բողոքի լուրջ գործողություն չնախաձեռնեց: Հիշենք նաև, որ էդ անգործության հետևանքով իշխանություններին հաջողվեց ոչ միայն մարսել ընտրությունների արդյունքները կեղծելը, այլ՝ դեռ մի բան էլ ավելի լայն թափով շարունակել ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումները:
Չի կարելի չփաստել նաև, որ «համերաշխությունից», «միաբանումից» և «համախմբումից» խոսող այդ նույն ընդդիմությունը արդեն երկար ժամանակ է ինչ չի կարողանում մի պարզ հարցի՝ քաղհալածյալների իրավունքների պաշտպանության շուրջ ընդհանուր պայքարի ճակատ ձևավորել:
Պարզ է, չէ՞, որ էս անգործության պայմաններում իշխանությունները լիուլի հնարավորություն ու ժամանակ ունեն մտքներով անցած հարցը սարքել օրակարգ ու հետևողականորեն առաջ տանել այն»:

«ՔՊ-ականները նեղվել են Գյումրու հրաշալի տոնից, կարծես, խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել». Նարեկ Կարապետյան
3612:18
«Այսօր հանրությանը հետաքրքրում են բոլորովին այլ հարցեր». Վարազդատ Հարությունյան
4912:00
«Նիկոլ Փաշինյանի «կրիշաները» ծակվում են». Ոսկան Սարգսյան
5811:28
Սանկտ Պետերբուրգում գտնվող Օզոնի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման
10911:00
Սանկտ Պետերբուրգի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
11510:37
Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
6610:24
Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է հազարը
13409:36
«Եվրոպայի կայունության օրերը հաշված են». Արմեն Այվազյան (լուսանկար)
7109:24