«Կառավարությունը ներկայացնում է, որ արցախցի ընտանիքի վրա ծախսել է 39 մլն դրամ, այնինչ դրա մոտ 40 տոկոսը վճարվել է հայաստանյան բանկերին». Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս հայտարարվեց Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 240 միլիոն դոլարի վարկ վերցնելու մասին։ Այն ներկայացվեց որպես արցախցիների բնակարանային խնդիրների լուծման համար վերցվող պարտք։ Այնինչ, դրա մոտ 40 տոկոսը կմնա Հայաստանի բանկերին։
Տեսեք, թե ինչպես է դա տեղի ունենում։ Կառավարությունը միջազգային ֆինանսական կառույցներից վերցնում է արտոնյալ պայմաններով վարկ, այդ գումարը տալիս է բանկերին, որպեսզի նրանք սպասարկեն բնակարանների գնման վկայականները։ Պետությունը վճարում է վկայականի գումարի 20 տոկոսը, իսկ մնացածը հիպոթեքային վարկ է ձևակերպվում առևտրային բանկերում և ՀՀ կառավարությունը 10 տարի փակում է վարկը 13 տոկոսով։ Արդյունքում, եթե վեց հոգանոց ընտանիքի վկայականի արժեքը դիցուք հավասար է 24 միլիոն դրամի, ապա վճարվում է դրա 20 տոկոսը, իսկ մնացածը վարկ է վերցվում բանկերից, 10 տարվա ընթացքում պետբյուջեից լրացուցիչ վճարելով 15 միլիոնից ավելի գումար։ Կառավարությունը ներկայացնում է, որ արցախցի ընտանիքի վրա ծախսել է 39 միլիոն դրամ, այնինչ դրա մոտ 40 տոկոսը վճարվել է հայաստանյան բանկերին։
Ես չգիտեմ, թե ո՞վ է կառավարության մեջ այս «գերխելացի» մեխանիզմի ճարտարապետը, վստահաբար նա ոչ կոռուպցիայի, ոչ էլ բանկային լոբբինգի հետ կապ չունի, բայց գոնե պետք է ազնվություն ունենալ և հայտարարել, որ վարկը վերցվում է բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման և Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի զարգացման համար»:

Աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից
7800:48
«Բաքվի բարբարոսական վարչախումբը խիստ անհանգստացած է». Վարդան Ոսկանյան
8800:30
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան Դուբլինում ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
13900:07
«TRIPP անվան մեջ ընդամենը թուրքական ճեղքի գաղափարն է՝ T (turkish) RIPP (ճեղք)». Նաիրի Հոխիկյան
83Երեկ, 23:36
«Խոհեմ քայլ կլինի, եթե Ձեր լիազորությունները վայր դնեք». Տիգրան Դավուդյան
93Երեկ, 22:48
«1 շաբաթ չանցած՝ ընդդիմադիր հերթական համախմբումը սկսել է քայքայվել». Սամվել Աշոտյան
96Երեկ, 22:42
«Դեռ իշխանության եք՝ այս վերաբերմունքին եք արժանանում, պատկերացրեք՝ դրանից հետո ինչ է լինելու». Մարիամ Աբրահամյան
107Երեկ, 21:36
Արտամուսնական սիրավեպերի շուրջ ծագած սկանդալներից հետո Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը հրաժարական է ներկայացրել
230Երեկ, 20:55