«Մի գործի շրջանակում՝ 7 ինքնաբացարկ. սա աննախադեպ երևույթ է». Քոչարյանի պաշտպան

«Աննախադեպ երևույթ է, երբ մի գործի շրջանակներում յոթ դատավոր ինքնաբացարկ են հայտնում»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ Վերջինի խոսքով՝ այն դատավորը, որը չի ուզում օրենքը խախտել, պետք է Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակի, իսկ նման բան անելու դեպքում ընկնելու է հուժկու հարվածի տակ։
«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին մենք ճանաչում ենք, իր գործում նա պրոֆեսիոնալ է, կոռումպացված չէ, բայց մենք չենք կարող պահանջել, որպեսզի նա լինի հերոս»,- ասել է Ալումյանը։
Հարցին, թե Քոչարյանի խափանման միջոցը փոխելը հերոսությո՞ւն է, Ալումյանը պատասխանել է, որ կարող ենք տեսնել, թե այն դատավորները, ովքեր փոխել են Քոչարյանի խափանման միջոցը, ինչ ճնշումների ու հայհոյանքների են արժանացել, դրանից կարելի է հետևություն անել։
Ալումյանը, խոսելով գործի հետագա ընթացքից, ասել է, որ բացարկի միջնորդությունը բավարարելով՝ Մխիթար Պապոյանը դժվարին կացության մեջ է գցել այն դատավորին, ով կվերցնի այս գործը. «Մխիթար Պապոյանին ես չեմ արդարացնում, պարզապես նա ցանկացել է ոչ թե օրենքը խախտել և Քոչարյանի խափանման միջոցը չփոխել, այլ նախընտրել է ավելի փոքր խախտում անել և բավարարել բացարկի միջնորդությունը։ Կա՛մ գործը կհայտնվի նրա նման դրական վարկանիշ ունեցող մի դատավորի մոտ, ով կհայտնվի Պապոյանի կացության մեջ, կա՛մ էլ կհայտնվի այնպիսի դատավորի մոտ, ով երջանիկ կլինի վերցնել այս գործն ու հաճոյանալ իշխանությանը»,-ասել է պաշտպանը։
Նրա խոսքով՝ կան այնպիսի դատավորներ, ովքեր իրենց պաշտոնը պահում են բացառապես օրվա իշխանությանը հաճոյանալով։
Մանրամասները՝ տեսանյութում:

Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
120Երեկ, 23:12
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածին
115Երեկ, 23:00
«Յուրաքանչյուր դավաճան առաջին հերթին պատժվում է իր պատվիրատուի կողմից». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
77Երեկ, 22:36
105-ամյա գերմանացու նկատմամբ հետաքննություն է սկսվել ռազմական հանցագործությունների մեղադրանքով
179Երեկ, 21:54
«Քյարքի անունն էլ Ադրբեջանի հետ կապ չունի». Արգիշտի Կիվիրյան
91Երեկ, 20:30
«Մինչ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
88Երեկ, 20:12
«Վարչապետի հանձնարարությամբ հրապարակված զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն». Արսեն Բաբայան
97Երեկ, 19:54
Պուտինի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ
150Երեկ, 19:31