«Նախաքննությանը, երբ ասել եմ Յուրի Տեփանոսյանին ես եմ սպանել, այն նպատակով էր, որ վախենում էի, տղաների նկատմամբ սպառնալիք կար». Սմբատ Բարսեղյան

Այսօր «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատավարության ժամանակ ցուցմունք տվեց ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը:
Նա իր ցուցմունքում նշեց, որ ոստիկան Յուրի Տեփանոսյանին «Սասնա ծռերի» անդամները չեն սպանել. «Չէին կարող սպանել այնպիսի մարդու, որը հարգանք ուներ ոստիկանության շրջանում»,- ասաց նա՝ հավելելով, որ Յ. Տեփանոսյանին սպանելով՝ նախկին իշխանությունները փորձում էին ոստիկաններին հրահրել իրենց դեմ. «Զոհ տվեցին, որ գրոհ կազմակերպեն»,- ասաց ամբաստանյալը:
Նրա պաշտպան Տիգրան Եգորյանի հարցին, թե ՊՊԾ գնդի գրավման օրերին շենքի տանիք բարձրացե՞լ է, Ս. Բարսեղյանը պատասխանեց, որ այո՛՝ դիտարկում կատարելու համար։ Իսկ թե կրակե՞լ է, պատասխանեց՝ ոչ: Նրա խոսքով՝ ինքը վերջին երկու օրերին, առհասարակ, տանիք չի բարձրացել։
«Երբ նախաքննության ժամանակ ասել եմ, թե ես եմ արել սպանությունը, այն նպատակով էր, որ ես վախենում էի, տղաների նկատմամբ սպառնալիք կար, որպեսզի տղաների նկատմամբ վախի մթնոլորտը քչացնեի։ Տղաներին նախաքննության ժամանակ պատադրում էին, որ այս կամ այն բանն ասեն, հակառակ դեպքում այս կամ այն հոդվածը կդնեն։ Ճնշելով ցուցմունքներ էին կորզում... Վանեցյանի հայտարարությունից հետո եմ իմացել, որր Տեփանոսյանը մահացել է»,- մանրամասնեց Բարսեղյանը՝ կրկին նշելով, որ Յուրի Տեփանոսյանի մահը, որը վերագրում են իրեն, թե դիպուկահար զենքով ինքն է սպանել, իրականությանը չի համապատասխանում:
Ինչ վերաբերվում է գնդապետ Արթուր Վանոյանի սպանությանը, ամբաստանյալը նշեց, որ գունդ մտնելիս իրենք Վանոյանին հորդորել են չկրակել, բայց նա շարունակել է կրակել և իրենք էլ, ի պատասխան այդ կրակոցների, կրակ են բացել։
Դատավոր Պետրոս Մակյանն ամփոփելով խոսքը՝ ասաց, որ մնում է այս գործով հարցաքննել ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանին, որն օրենքի ուժով հեռացված է և դատարանի որոշմամբ կարող է նաև զրկվել դատարանում ցուցմունք տալու հնարավարությունից:
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբրի 18-ին, ժամը 11:00-ին:

Եմենի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել հուսիթների կողմից վերահսկվող տարածքներին
6018:42
«Անմարդկային պայմաններում հայտնաբերված Հակոբ Սարգսյանը հիվանդանոցում մահացել է»․ Լիա Սարգսյան
7117:42
«Տասնյակ աֆրիկացիներ հրավիրում են հայրենակիցներին մշտական բնակություն հաստատել ՀՀ-ում». Սամսոն Գրիգորյան (տեսանյութ)
5717:16
Բաքվում հավատարմագրված դիվանագետներն այցելել են Գանձասար. Հաջիևն այն նույնպես աղվանական է հռչակել
7617:00
«Հայաստանում պատերազմ բերող մի ուժ կա՝ ՔՊ-ն է». Իշխան Սաղաթելյան
6416:48
«Տիգրանաշենի համար հրահրվող պատերազմում առաջնգծում կլինեն ՔՊ-ն ու Աշոտ Փաշինյանը». Հովհաննես Իշխանյան
7216:18
«Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից, որպեսզի չխայտառակվի». Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
6715:54
«Պատահական հանդիպումները ներկայացնում են որպես մարզպետի ընդունելություն». Ոսկան Սարգսյան
6315:36