«Պատահական հանդիպումները ներկայացնում են որպես մարզպետի ընդունելություն». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատահական հանդիպումները ներկայացնում են որպես մարզպետի ընդունելություն
Նախկին տարիներին բազմիցս գրել եմ, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարզի համայնքներում քաղաքացիների ընդունելություն չի կատարում։ Դրանից ,այդ քննադատություններից հետո մարզպետը 2025թվականին, ամեն ամիս մարզի համայնքներից մեկում քաղաքացիների ընդունելություն է նշանակել, ընդունելության օրվա մասին նախապես ծանուցելով մարզի բնակիչներին։ Սակայն 2026թվականին նա խախտել է համայնքներում քաղաքացիների ընդունելության իր իսկ սահմանած ժամանակացույցը։ Օգոստոսի 19-իին մարզպետ Հ․ Ղալումյանին հարցում եմ կատարել․«2026թվականի հունվար-օգոստոս ամիսներին որպես Տավուշի մարզպետ ո՞ր համայնքներում եք քաղաքացիների ընդունելություն կատարել, ո՞ր օրերին են կայացել այդ ընդունելությունները, յուրաքանչյուրին քանի՞ քաղաքացի է մասնակցել» ։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․«Նախորդիվ Ձեզ արդեն պատասխանել ենք, որ Մարզպետն աշխատանքային այցով լինելով մարզի տարբեր բնակավայրերում, զուգահեռաբար նաև քաղաքացիների ընդունելություն է կատարում, լսում է նրանց կողմից բարձրացրած հարցերը և տալիս համապատասխան հանձնարարականներ»։ Մարզպետը, նրա աշխատակազմը դիմել են մանիպուլյացիաների, քաղաքացիների ընդունելության փոխարեն ներկայացնելով մարզի համայնքներում քաղաքացիների հետ պատահական հանդիպումները»:

«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
8203:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
15700:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
9900:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
113Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
99Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
118Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
104Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
98Երեկ, 17:54