«Անկանոն ադրբեջանական նարատիվներով փորձում են խճճել թեման»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցի տողատակերով մատնել է ապրիլյան պատերազմի այն սցենարը, որը պլանավորվել է Ադրբեջանի, որոշ արտաքին ուժերի և, միգուցե, ներսի շահագրգիռ շրջանակների մասնակցությամբ:
Ըստ այդմ՝ Ադրբեջանն ապրիլյան պատերազմում պետք է առնվազն գրավեր Արցախի այնպիսի շրջաններ, որոնց պարագայում կապիտուլյացիան ոչ թե 2020 թվականին կլիներ՝ փաշինյանական վարչակազմի օրոք, այլ 2016-ին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք:
Դա էլ թույլ կտար ոչ միայն իշխանությունը վերցնելու գործընթացը 2 տարով առաջ գցել, այլ Արցախի հանձնումը կապել նախկին իշխանությունների հետ, իսկ իրենք իրավիճակից օգտվելով՝ «սպիտակ ձեռնոցներով» իշխանություն վայելեին:
Արմեն Գրիգորյանը, իր թիմակիցներն ու հրահանգավորողները, ցավոք, իրենց վաղեմի երազանքին հասել են՝ Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը, երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա են դարձրել, բայց դե լավ գիտեն, որ հայրենավաճառության խարանը հավերժ ուղեկցելու են իրենց և ըստ այդմ՝ անկանոն ադրբեջանական նարատիվներով փորձում են խճճել թեման:
Պատկերացնում եմ, թե սրանց նմաններն ինչ ցավ ու հիասթափություն են ապրել, երբ ապրիլյանի օրերին ադրբեջանական գրոհային խմբերը կոտորվում էին Եղնիկների, Մատաղիսի, Մարտակերտի, Աղդամի կամ Ջեբրայիլի մատույցներում, իսկ նախատեսված դավադրությունը տապալվում էր»:

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
8803:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
9202:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10601:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
10700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
108Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
103Երեկ, 21:36
«Ուկրաինան պետք է համաձայնի ԱՄՆ-ի առաջարկած փոխզիջումներին»․ Պուտին
214Երեկ, 19:31
«Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել՝ աղետալի հետևանքներով». Հայկ Դեմոյան
127Երեկ, 19:18