Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Ցավալի ցինիզմ է․ հայաթափված Արցախում հրճվում են և հարց չեն տալիս՝ ո՞ւր են կորել հայերը»․ Մհեր Հակոբյան

«Ցավալի ցինիզմ է․ հայաթափված Արցախում հրճվում են և հարց չեն տալիս՝ ո՞ւր են կորել հայերը»․ Մհեր Հակոբյան
60
Այսօր, 13:48

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են.
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Սոֆի Լագուտը (ողջույն հայասեր պարոն Մակրոն),
Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Կարլոնը (Թրամփից պահանջելիք չկա),
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն (տիկնայք Ուրսուլա և Կայա Կալաս, լա՞վ եք, ադրբեջանա-ռուսական գազն այս ձմեռ կհասնի՞ ձեզ)։
Եվ բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից...
Ցավալի ցինիզմ է, ցավալի, բայց ցավոք՝ բացատրելի: Շահեր են՝ իրենց երկրի շահերը, երբ քո երկրի շահերը ստորադասվում են դրանց: Քո երկրի շահը ծախում են Ալիևին և ստանում են իրենց շահի բավարարումը: Լավ են անում, քանի որ դու քո երկրի շահը չես ապահովում:
Մի պահ ուզեցի, որ մեր լրագրողները առիթի դեպքում հարց տան այս մարդկանց Արցախի հայերի մասին, հետո... հասկացա, որ իմաստ չունի․ գործ է, անում են, դու պետք է այնպես անես, որ քո գործը անեն։
Հ.Գ. 2023 թվականի սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իրականացվող լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի ավագ տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Քիմը բառացի ասաց. «Առաջին՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, հիմա՛։ Հիմա՛։ Այլևս ոչ մի ուշացում (անգլերեն բնօրինակը՝ "Number one: Lachin corridor must be open now. Now. No more delay").
Կես ամիս հետո եղավ Արցախի հայաթափումը»։

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան