«Անմարդկային պայմաններում հայտնաբերված Հակոբ Սարգսյանը հիվանդանոցում մահացել է»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզում, կիսակառույց շենքի նկուղում, անմարդկային պայմաններում հայտնաբերված 59-ամյա Հակոբ Սարգսյանը երեկ հիվանդանոցում մահացել է։
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին Արմավիրի մարզում գտնվող կիսակառույց շենքի նկուղում հայտնաբերվել էին Արմավիրի երկու բնակիչ։ Նրանք գտնվել էին ծայրահեղ ծանր կենցաղային պայմաններում՝ թերսնված և գերհյուծված վիճակում, ինչից հետո տեղափոխվել էին «Արմավիր» բժշկական կենտրոն։
Բուժհաստատությունում Հակոբ Սարգսյանը հետազոտվել էր։ Ըստ այդ պահին կատարված լաբորատոր հետազոտությունների՝ էական շեղումներ չէին արձանագրվել։
Ժամեր անց 59-ամյա տղամարդը հետագա բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր Երևան։ Հետագայում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հաստատեց Հակոբ Սարգսյանի մահվան մասին տեղեկությունը։ «Նա վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող հիվանդ էր և այս ամբողջ ընթացքում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն՝ պետական պատվերի շրջանակում։ Առողջական բազմաթիվ խնդիրներ ուներ, խոսքը մեկ հիվանդության կամ մեկ խնդրի մասին չէր։ Երեկ բուժկենտրոնից մեզ տեղեկացրին, որ նա մահացել է»,- հայտնեց Մարիամ Ծատրյանը»։

«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
8203:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
15700:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
9900:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
113Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
99Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
118Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
104Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
98Երեկ, 17:54