Հայաստանից հնարավոր կլինի հեշտությամբ գնալ Անիի սահման՝ Շիրակի մարզով

ՀՀ Շիրակի մարզի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ վարչապետի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Շիրակի մարզպետարանի և պատասխանատու մի շարք կառույցների հետ համատեղ ամիսներ շարունակ ձգվող աշխատանքի շնորհիվ պատմական Անի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող տարածքի մուտքի ռեժիմը փոփոխվելու է եկող տարվանից: Արդյունքում հայաստանցիները և երկիր ժամանող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան հայկական կողմից ավելի հեշտությամբ մուտք գործել տարածք: «Ես այսօր պատմական առաքելություն ունեմ,- ասել է նա:- Վարչապետի անունից հայտարարում եմ, որ հաջորդ տարվանից Անիի հետ սահմանը բացվում է հայաստանցիների և զբոսաշրջիկների համար և առանց դժվարության կարելի է փոխել սահմանային ռեժիմը»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ այժմ սահմանային Նորշեն (Խարկով) գյուղ կարելի է մուտք գործել անարգելք և դրա համար պետք չէ վաղօրոք անցագիր ձեռք բերել: Նորշենն ու Անին դեմ դիմաց են և բաժանված են Ախուրյան գետով:

Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»
5309:06
Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ. «Հրապարակ»
6109:00
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»
5608:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
5908:18
«Ազգային վերածնունդը միայն իշխանություն փոխելով չի սկսվում, այլ նաև հայրենիքի հոգևոր վերակերտումով»․ Սամվել դպիր Գրիգորյան
9902:06
«Ես կոնկրետ պատասխան չեմ ստացել Patriot հրթիռների մասին իմ խնդրանքի վերաբերյալ». Զելենսկի
20600:30
«Նոր կարգով դիտորդը պետք է ներկա լինի այնքանով, որքանով նրա ներկայությունը ոչինչ չի փոխում». Մուշեղ Հովսեփյան
10700:06
Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 40 րոպե
29100:01