«Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց». Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյանը քիչ առաջ դուրս եկավ ՍԴ շենքից և հայտնեց, թե քննիչն ասել է, որ իր կյանքում չի տեսել մի մեղադրյալի, ով այսպիսի տրամադրություն ունի:
«Երևի աշխարհում որևէ քննիչ չի տեսել: Չի տեսել այն պարզ պատճառով, որ մի օր մեղադրանք է առաջադրվելու. ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին, որ X, Y քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք կառաջադրվի, ուստի՝ այս ամբողջի մասին մի օր կխոսեմ: X, Y քայլերը հրաժարական տալն էր: ՔՕ-ի 308 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք առաջադրելը իմ կյանքում ոչինչ չի փոխել: Քննիչի հետ բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ: Ես նրան ասացի, որ որպես պրոֆեսիոնալ իրեն գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ քաղաքական պրոցեսների մեջ: Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց: Գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամիսներին ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո: Այդ ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, այսօրվա մասին սպառնալիքներ էին, այլ կոնկրետ բռնության կոչեր ու դրանց դրսևորումներ էին»,- ասաց Հ.Թովմասյանը: Նա նշեց, որ դրանով հանդերձ, ՍԴ-ն աշխատել է առանց խոչընդոտի, ընդունել այնպիսի որոշումներ, որոնք ելակետային են լինելու ՀՀ իրավական համակարգի հետագայի համար: ՍԴ դատավորներն ուժեղ, հայրենասեր մարդիկ են:
«Եթե խաղաղ ժամանակահատվածում դուք հերոսներ եք ման գալիս, ապա այդ հերոսներն այս շենքում նստած աշխատում են»,- նշեց ՍԴ դատավորը՝ մեկ առ մեկ թվարկելով ՍԴ դատավորների անունները՝ բացառությամբ Վահե Գրիգորյանի:
«Նա այդ ցուցակի մեջ չի մտնում»,- ասաց նա:
ՍԴ նախագահը նշեց, որ ՍԴ դատավորներից ոչ մեկը չի համաձայնելու և վաղ կենսաթոշակի չի գնալու:
«Եթե որևէ մեկը կարծում է, որ դատավորներից որևէ մեկն այդ քայլին կգնա, ապա նա ՍԴ դատավորներին չի ճանաչում»,- հայտնեց Հ.Թովմասյանը: Նրա գնահատմամբ՝ հիմա պայքար է այն բանի համար, թե հետագայում ՀՀ-ն ինչ դատական իշխանություն է ունենալու:
Հ.Թովմասյանը հայտնեց նաև, որ իր նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվելու է չհեռանալու մասին ստորագրությունը:

«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ Դանիելյան
3818:42
«Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կստեղծվի
4618:12
«Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել». Արա Պողոսյան
5817:54
«Այսուհետ ՀՀ-ում ապրող ցանկացած հայ պետք է մտավախություն ունենա, որ կարող է տան դուռը բացել և տեսնել զինված ադրբեջանցի»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
6616:36
«Դուրս եկեք իմ անձնական էջերից, իմ անձնական կյանքից»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10216:18
«Ադրբեջանցի զինծառայողը պետք է պատասխանատվության ենթարկվի»․ բողոքի ակցիա՝ ԱԱԾ-ի դիմաց (տեսանյութ)
7715:18
Ըստ տուժածի քրոջ՝ ադրբեջանցին պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձեռքի 3 մատները (տեսանյութ)
8514:36
««Մանախը» երեկվանից ձերբակալված է»․ Աննա Ծառուկյան
9114:18