«Սա դեռ մեկ տոկոսն է այն ամենի, որով կարելի է պատկերացում կազմել, թե ինչ հզոր ձեռքբերում ունենք». Կ. Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ մի քանի տեղ հանդիպեցի գործից անտեղյակ, պարզապես ջուր ծեծող մարդկանց գրառումների՝ կապված ՍՈՒ-30ՍՄ-երի հետ, հարկ եմ համարում մի փոքր էքսկուրսիա անցկացնել:
Մեկից ասեմ, որ այս կործանիչները մի շարք զորավարժություններում օդային ուսումնական մարտերում հաղթել են եվրոպական և արևմտյան նմանատիպ կործանիչներին, որի պատճառով էլ արագացվել է F-22-ի արտադրությունը:
Այս կործանիչներն իրենց լավ են դրսևորում մերձամարտերի ժամանակ, ինչը տիպիկ է հենց մեր դեպքում: Բայց նաև կարողանում է հիանալի հեռահար մարտ վարել՝ միաժամանակ հանդիսանալով հրամանատարական կետ օդում: Այն բավականին ճկուն է շնորհիվ դուբլկոնտորային տուրբոռեակտիվ շարժիչի, ունի վառելիքի մեծ պաշար ունենալու և մինչև 8000 կգ զինամթերք կրելու հնարավորություն: Մեկ լիցքավորումով կարող է 3-4 ժամ մարտական թռիչք ապահովել, օդում լիցքավորվում է: Հիանալի մանևրում է, ինչն էլ կործանիչին դարձնում է գրեթե անխոցելի: Սա դեռ մեկ տոկոսն է այն ամենի, որով կարելի է գոնե մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ հզոր ձեռքբերում ունենք...
Հուսով եմ, որ մեր Զինված ուժերում թեկուզ մեկ փամփուշտի ձեռքբերումն այլևս չի դառնա հանուն քաղաքականության անիմաստ խոսք ու զրույց...»:

105-ամյա գերմանացու նկատմամբ հետաքննություն է սկսվել ռազմական հանցագործությունների մեղադրանքով
2821:54
«Քյարքի անունն էլ Ադրբեջանի հետ կապ չունի». Արգիշտի Կիվիրյան
6320:30
«Մինչ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
6320:12
«Վարչապետի հանձնարարությամբ հրապարակված զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն». Արսեն Բաբայան
6819:54
Պուտինի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ
11519:31
«Եկեղեցին ինքնըստինքյան բարեփոխվեց». Հովհաննես Իշխանյան
5619:12
«Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում». Սերգեյ Հարությունյան
7618:18
Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվեց
7218:06