«Վերջին 30 տարիների քաղաքական մտքի նշաձողը սահմանել է Տեր-Պետրոսյանը». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեր-Պետրոսյանին սիրողները և ատողները հավասարապես հավատացած են իրենց ճշմարտացիության մեջ: Դրանք համոզմունքներ են, որոնք «սպառնում» են հասնել դավանաբանական մակարդակի, ինչպես որ էր կալվինիստների, լյութերականների պայքարը միջնադարյան Եվրոպայում, հուգենոտների և հակահուգենոտների պայքարը Ֆրանսիայում: Վերանալով մարդկային դրական ու բացասական զգացումներից՝ մեկ փաստ չեմ կարող չարձանագրել: ՀՀ նորանկախ պատմության առաջին և վերջին 30 տարիների քաղաքական մտքի նշաձողը սահմանել է Տեր-Պետրոսյանը: Ուրիշ ոչ ոք, այդ մտքի նշաձողին դույզն-ինչ չի մոտեցել: Պետության համար առանցքային և շրջադարձային փուլերում բոլորը վերադառնում են թիվ մեկ հեղինակի սահմանած նշաձողին կամ սպասում նրա խոսքին: Եվ այստեղ նորից առաջ է գալիս այն հակադրությունը՝ սիրողների և ատողների հավերժ պայքարը, մեկնաբանությունը յուրովի՝ ըստ պատեհության և հաճոյության:
Լևոնը և նրա ժամանակը դեռ կգնահատվեն, երբ հուզականությունն իր տեղը կզիջի բանականությանը, կեղծիքը՝ պատմական փաստին, բամբասանքը՝ ողջախոհ քննարկմանը: Եվ պարտադիր չէ, որ այդ գնահատականը լինի միայն դրական:
Այսպես է եղել իրերի ուղին դեռ այն ժամանակներից, երբ արևն սկսեց դուրս գալ արևելքից ու մայր մտնել արևմուտքում: Տիեզերքը գեղեցիկ է իր հակասությունների մեջ, ամբողջական՝ բախումներում:
Ի՞նչ կուզեր Նախագահն իր ծննդյան օրով: Ենթադրում եմ, որ միայն Խաղաղություն»:

«Ո՞րն է նախկինների և ներկաների էական տարբերությունը». Կարեն Հեքիմյան
1900:48
«Նախիջևանն արդյո՞ք անկլավ-էքսկլավների խնդրի բաղկացուցիչ մաս կարող է դառնալ ՀՀ իշխանությունների համար». Արման Մելիքյան
89Երեկ, 21:18
«Բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ են, որ մենք պատրաստակամ ենք մասնակցելու ԹՐԻՓՓ-ին». Լավրով
164Երեկ, 20:54
«Պետության սահմանը քարտեզի վրա գծված գիծ չէ միայն». Դավիթ Անանյան
94Երեկ, 19:24
«Տեղի է ունենում մարդկային առաքինությունների նենգափոխում»․ Հակոբ Բադալյան
100Երեկ, 17:30
«Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ»․ Վահե Դավթյան
102Երեկ, 17:00
«Եթե մինչև 2031թ․ Նիկոլ Փաշինյանը լինի իշխանություն, Հայաստանից ի՞նչ կմնա»․ Ոսկան Սարգսյան
94Երեկ, 16:54
ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի համատեղ ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
83Երեկ, 16:48