Եթե ԱՄՆ-ն միանա Ռուսաստանին, Ուկրաինան ստիպված կլինի համաձայնել խաղաղության՝ անբարենպաստ պայմաններով. The Atlantic

Ուկրաինան կարող է ստիպված լինել հրաժարվել հետագա սրացումից և համաձայնել խաղաղության՝ անբարենպաստ պայմաններով, եթե Միացյալ Նահանգները փաստացիորեն միանա Ռուսաստանին։ Այս մասին հաղորդում է The Atlantic-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդականին, որը զբաղվում է Ուկրաինայի ռազմական ռազմավարության մշակմամբ։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռուսական դիզելային վառելիք գնելու որոշումը և Կիևին ուղղված նրա կոչը՝ դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, մտահոգություններ են առաջացրել Զելենսկու մերձավոր շրջապատում։ Որոշ ուկրաինացի պաշտոնյաներ կարծում են, որ Վաշինգթոնը կարող է խոչընդոտ դառնալ Ռուսաստանի տնտեսական հյուծման ռազմավարության համար։
Այս ֆոնին Ուկրաինան ակտիվացրել է ռուսական այլ ենթակառուցվածքների, այդ թվում՝ տվյալների կենտրոնների վրա հարձակումները։ The Atlantic-ը այս հարձակումները կապում է M&M գործողության հետ, որը ներառում է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը՝ Ռուսաստանի տնտեսության վրա ճնշում գործադրելու և օդային երթևեկությունը խաթարելու համար։ Հրատարակության համաձայն՝ Կիևը մինչ այժմ խուսափել է քաղաքացիական ինքնաթիռների և օդանավակայանների վրա ուղղակի հարվածներից, բայց դիտարկում է ավելի ագրեսիվ անօդաչու թռչող սարքերի հարվածները։
Միևնույն ժամանակ, ամսագրի աղբյուրները խոստովանում են, որ նման ռազմավարությունը չի երաշխավորում իր նպատակների իրականացումը։ Ռուսաստանը կարող է արձագանքել՝ ուժեղացնելով Ուկրաինայի ենթակառուցվածքների և բնակչության վրա հարձակումները։ Գործողության մշակման մասնակիցներից մեկը նշել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխությունից հետո Ուկրաինան ստիպված կլինի վերանայել իր հաշվարկները. նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությունը մոտ ապագայում չի փլուզվի։
Հոկտեմբերի 15-ին Զելենսկին հայտարարեց ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների վերսկսման մասին, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին։ Financial Times-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը քննադատել է Վաշինգթոնի ցանկությունը՝ Մոսկվայի հետ տնտեսական համաձայնագրեր կնքելու, այդ թվում՝ ռուսական դիզելային վառելիքի մատակարարման գործարքի։

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
8000:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
8400:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
85Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
154Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
96Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
91Երեկ, 22:36
«Արթուր Դանիելյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքարկումը մերժվեց»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
83Երեկ, 21:48
Ոստիկանները փորձում են Մգեր Արմենիային վտարել իր բնակարանից
114Երեկ, 21:42