«Բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ են, որ մենք պատրաստակամ ենք մասնակցելու ԹՐԻՓՓ-ին». Լավրով

Լավրովը հայտարարել է Ռուսաստանի պատրաստակամության մասին մասնակցելու Թրամփի երթուղուն
Ռուսաստանը որևէ խնդրանք չի ստացել Հայաստանից կամ Ադրբեջանից՝ «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագծին մասնակցելու վերաբերյալ, սակայն երկու կողմերն էլ տեղյակ են Ռուսաստանի պատրաստակամության մասին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք դեռևս որևէ խնդրանք չենք ստացել այս նախագծին՝ Դոնալդ Թրամփի տրանսպորտային երթուղուն մասնակցելու վերաբերյալ։ Սակայն բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ են մեր պատրաստակամության և հնարավորությունների մասին», - ասել է Լավրովը։
Նախարարը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ Վաշինգթոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Լավրովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է մասնակցելու տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերին։ Նա նշել է, որ «Ռուսական երկաթուղիներ»-ը գործում է Հայաստանում՝ որպես Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի մաս։ Ռուսական կողմը ծանոթ է համապատասխան ենթակառուցվածքներին և զբաղվում է դրանց պահպանմամբ։

Աբու Դաբիում մեկնարկել է եռակողմ բանակցությունների երկրորդ օրը
4313:25
«Թուրքիա է հասել, որ Էրդողանից նորից գիրք նվեր ստանա ու երջանիկ զգա՞»․ Ոսկան Սարգսյան
4013:18
Ստեփանավանում և Եղեգնաձորում ընտրվել են համայնքների ղեկավարներ (տեսանյութ)
3713:12
«Արդեն նոյեմբերն է, ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները». Արուսյակ Մանավազյան
4813:06
«300 հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու Հայաստան. պետք չի էդքան պրիմիտիվացնել». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
5513:00
«Եթե տիկին Գալյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները լավն են, թող գնա, մեկ ամիս այնտեղ մնա»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
5712:30
«Կարո՞ղ եք գուշակել՝ ինչ պայմաններում է պահվում ադրբեջանցի զինվորը»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
7412:18
«Տիկի՛ն նախարար, հիմա գո՞հ եք»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
6512:00