«Սիսիանի հոգևոր հովիվ տեր Դավիթ քահանա Գիշյանի հետ այցելեցինք Անի Ավետիսյանին». Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է. «Այսօր Սիսիան համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ տ.Դավիթ քահանա Գիշյանի հետ այցելեցինք հիվանդանոցում գտնվող հերոսուհի մայր Անի Ավետիսյանին։ Տեր Հայրը հոգևոր զրույց ունեցավ Անիի հետ, բժշկության աղոթք կատարեց, նվիրեցինք հոգևոր գրքեր։ Վերջում Երուսաղեմից բերված խաչն օրհնվեց Անիի անունով՝ ի պաշտպանություն և պահպանություն Տիրոջից։
Աղոթք բժշկության
Տե՛ր Հիսուս Քրիստոս, խնդրում ենք բժշկիր Անի Ավետիսյանին, նրա բալիկներին և փարատիր վնասվածքներն ու ցավերը: Աստված մեր, շնորհիր նրանց կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն:
Դո՛ւ ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված, որ միայն կարող ես թողություն տալ մեղքերին և մեզանից հեռացնել ախտերն ու հիվանդությունները։ Քեզ հայտնի են մեր բոլոր կարիքները։
Բարիքներ պարգևո՛ղ, Քո առատ ողորմությունը պարգևի՛ր Անի Ավետիսյանին, նրա բալիկներին և ընտանիքին՝ ըստ իրենց կարիքի, որպեսզի նրանց միջոցով մշտապես փառավորվի և գովաբանվի Ամենասուրբ Երրորդությունդ՝ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն»։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
14700:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
90Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
97Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
101Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
175Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
116Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
117Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
104Երեկ, 18:36