«Հայաստանը պարտավոր է հիշել, որ Արցախի ընդհանուր սահմանն Իրանի հետ մոտ 3 անգամ ավելի երկար է, քան մեր երկրի հետ». Արմեն Աշոտյան
![]() 450 Հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ., 16:45 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-Իրան հակամարտության հերթական սրացումն անցավ և կոնֆլիկտն ինչ-որ ժամանակով կարծես թե թևակոխեց խրոնիկ փուլ: Ստեղծված դադարից Հայաստանն ու Արցախը պետք է մաքսիմալ օգտվեն ճիշտ հետևություններ անելու համար: 1. Հունվարի 3-ին Իրաքում իրանական գեներալի սպանությամբ մեկնարկած լարվածությունը ցույց է տալիս, որ 2-րդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային հարաբերությունների, երաշխիքների և հակակշիռների համակարգը տեսանելի ձախողումներ է արձանագրում: Այս տենդենցը, երբ միջազգային իրավունքի նորմերն ու պատկան կառույցները կարող են էֆեկտիվ չլինել պետությունների և ազգերի քիչ թե շատ խաղաղ և կանխատեսելի համակեցությունը ապահովելու համար, Հայաստանին և Արցախին պետք է հետաքրքրի նախևառաջ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի և այդ համատեքստում առաջարկվող միջազգային երաշխիքների և հեղինակության դերակատարության առումով: 2. Միջազգային քաղաքականությունը դառնում է սուպերռացիոնալ և պրագմատիկ, շատ փոքր տեղ թողնելով այսպես կոչված արժեքների վրա խարսխված քաղաքականության համար: Մաքուր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կանոնները դառնում են նոր նորմ, իսկ այնտեղ, որտեղ իշխուոմ է գեոպոլիտիկան մեր, հայերիս, սիրած «արդարության» համար շատ փոքր տեղ է մնում, այն էլ՝ հիմնականում լուրերի կամ հոդվածների գլխագրերում: 3. Հայաստանի իշխանությունների պահվածքն այս օրերի ընթացքում խիստ մտահոգիչ է: Մեր տարածաշրջանը մշտապես լրջություն է պահանջում, հատկապես՝ ճգնաժամային իրավիճակներում: Լեռնագնացությամբ կամ հաջորդ անգամ Սևանի հատակը բատիսկաֆով իջնելով մեր ազգային շահերը և տարածաշրջանային դիրքը պաշտպանել չի լինի: Մանավանդ, որ երկու դեպքում էլ մեծ թթվածնային քաղցի հետևանքով մտագործունեության թերությունները տեսանելի են դառնում: 4. Հայաստանի դիվանագիտական մեքենան չգտնվեց ակնկալվող բարձունքի վրա: ԱԳ նախարարի մեկ օր ուշացած հեռախոսազրույցը իրանական գործընկերոջ հետ, մեր դեսպանի բացակայությունը սպանված գեներալի թաղումից, խորհրդարանական դիվանագիտության կատարյալ ֆիասկոն, ցածր մակարդակով ցավակցությունները Իրանի դեսպանատանը (շարքային նախարար և հանձնաժողովի նախագահի տեղակալի մակարդակ), ադրբեջանցիների կողմից իրականացված տեղեկատվական դիվերսիան՝ այս ամենը ապացուցում է, որ ճգնաժամային իրավիճակներում երկրի գործող իշխանությունները չեն տիրապետում պատշաճ գործիքակազմին՝ գիտելիքի, փորձի և քաղաքական կամքի բացակայության պատճառով: 5. Իրանի դեպքում Հայաստանը պարտավոր է նաև հիշել, որ Արցախի ընդհանուր սահմանն Իրանի հետ մոտ 3 անգամ ավելի երկար է, քան մեր երկրի հետ, այստեղից բխող բոլոր յուրահատկություններով, կարևորություններով և մարտահրավերներով: Ավելին, Արցախը դե-յուրե ՀԱՊԿ-ի հովանու տակ չի լինի հնարավոր լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում: 6. Անգամ նման իրավիճակներում Նիկոլ Փաշինյանը չի խորշում արտաքին լարվածության սլաքների մի մասն ուղղել դեպի ներքին քաղաքականություն և ավելացնել ճնշումները քաղաքական մրցակիցների վրա: «Դիանա-շոուն» դրա ամենավառ ապացույցն էր: Այս ամենի գիտակցումը գործող պետական այրերի կողմից շատ ավելի կենսական է Հայաստանի և Արցախի ապագայի համար, քան վարչապետի բլինչիկ սարքելը, ԱԺ նախագահի նոր շնիկը և ԱԽ քարտուղարի նարցիստիկ էքստազի մասին գիրքը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
