Հրայր Թովմասյանը՝ գրչի հայտնի պատմության մասին
![]() 527 Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ., 00:20 Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է գրչի հայտնի թեմային. «Գրիչը չի կարող դառնալ քաղաքական օրակարգի թիվ մեկ հարց։ Չեմ ուզում դրա մասին ընդհանրապես խոսել։ Պետական այրերին հորդորում եմ ձեռնպահ մնալ այդ մասին քննարկումներից, որովհետև արժեզրկվում են ինստիտուտները...: Եթե կողքդ նստած է գործընկեր, որի գրիչը չի գրում կամ կորչում է և դու իրեն ես փոխանցում քո գրիչը, տեսնում ես, որ իր մոտ այլևս գրիչ չկա ու սա պետք է համարել քծնանք, ապա համարեք, որ ես այս աշխարհի վերջին քծնողն եմ, եթե սա համարեք քաղաքավարական ժեստ, ես կընդունեմ և եկեք այս դիսկուրսը փակենք»,-ասել է նա: Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՍԴ նախագահն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Վարչապետը գրառմանը կից հրապարակել էր ՍԴ նախագահի գրիչը՝ գրելով, որ այն նվեր է ստացել որպես քծնանք։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Նա սովորական վաճառական է». Ռուբեն Մխիթարյան
9517:48
«ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը չի կարող լինել առուծախի առարկա»․ Էդուարդ Շարմազանով
12316:48
«Նիկոլին հեռացնելու միակ ճանապարհը միավորված ընդդիմությունն է»․ Սամվել Ֆարմանյան
14016:36
«Փաշինյանը գիտի, որ այդ քարտեզը հենց ինքն է դրել «կասկածի տակ»»․ Հակոբ Բադալյան
12516:18
«Մարդկային տեսքով արարածներ կան, որոնք ոչ հիշողություն ունեն, ոչ էլ՝ նույնիսկ հավի խելք»․ Ոսկան Սարգսյան
14516:12
«Սա հիմք է՝ ՔՊ-ի մասնակցությունն ընտրություններին արգելելու համար»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
17115:48
«Շատ տարիներ հետո նրա մասին անպայման կհիշեն»․ Արա Պողոսյան
21215:12
«Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր»․ Սեյրան Օհանյան
24715:00
