Ադրբեջանցի զինծառայողին ևս երկու մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևին, որն ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր, երկու նոր մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով:
Նույն դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու, և 340-րդ հոդվածի 1-ին մասով՝ հրազենի մաքսանենգության: Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին»,- հայտնել են Գլխավոր դատախազությունից:

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
9411:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
10210:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
219Երեկ, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
28112.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
26912.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
26512.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
21212.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
29811.11.2026, 20:48