«Նա տիրապետում է ինֆորմացիայի. դա նրա միակ խաղաքարտն է». Արմեն Բաղդասարյան

ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է քաղաքական դաշտ մտնելու մասին: Այս կապակցությամբ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Factor TV-ի եթերում ասել է, որ ռուսական տնտեսական շրջանակները միշտ էլ ցանկացել են ազդեցություն ունենալ և միշտ էլ ունեցել են ու կցանկանան առարկայացնել դա. «Ինչ մնում է նրան, որ հատուկ ծառայությունների ղեկավարները մտնում են քաղաքականություն, դա վտանգ է պարունակում, որովհետև մարդը տիրապետում է պետական գաղտնիքի և անթույլատրելի է, որ դա օգտագործի»,- ասել է նա:
Հարցին, թե Վանեցյանը հատե՞լ է կարմիր գծերը, քաղաքագետը պատասխանել է. «Չի հատել, բայց մեծ հավանականություն կա, որ կհատի, որովհետև նա քաղաքական դաշտում խաղարկելու որևէ խաղաքարտ չունի։ Նա տիրապետում է ինֆորմացիայի: Դա նրա միակ խաղաքարտն է, հասարակությունը նրան չի ճանաչում որպե քաղաքական գործիչ։ Նա ուրիշ ասելիք չունի»:
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ Վանեցյանը
Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղտնիքները հրապարակի, քաղաքագետը պատասխանել է. «Հույս ունեմ՝ չի անի, բայց կարող է անել այդպես, նա տիրապետում է պետական գաղտնիքներ պարունակող բազմաթիվ տեղեկությունների: Հնարավոր է՝ շատ վտանգավոր լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում:

«ՄԱԿ-ի քարտուղարությանը ներկայացված դիմումը Ադրբեջանում նվնվոցներ է առաջացրել»․ Նաիրի Հոխիկյան
3621:30
«Անհայրենիք, տգետ զանգվածին չի հետաքրքրում, որ Ադրբեջանի պահանջները չեն սպառվել»․ Ոսկան Սարգսյան
4720:18
Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքին
6519:54
«Պայքարում էին, որ իշխանության գան՝ փող աշխատեն, հիմա իրենց ունեցածը կտան Նիկոլին»․ Արգիշտի Կիվիրյան
6619:36
ՄԱԿ ԳԱ շրջանակներում Արարատ Միրզոյանը կարճ զրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ (տեսանյութ)
5619:30
Նյու Յորքում տեղի է ունեցել Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը
9919:06
«Շաբաթօրյա զբոսանք Արաբկիրում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7118:42
Թրամփը բացառել է Կուբայի դեմ ռազմական գործողության իրականացումը
14018:30