«Նիկոլը նրանց ալիբին է». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի մոլի պաշտպաների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես արտագաղթածները։ Դա հետաքրքիր ֆենոմեն է։ Հետաքրքիր է նախ այն առումով, որ այդ մարդիկ որոշում կայացնելով լքել Հայաստանը, կարծես թե էթիկական ու պարզ բանական պատճառով չպետք է ակտիվորեն միջամտեին ներքաղաքական խնդիրներին, որովհետև դա Հայաստանում ապրողների ճակատագրին է վերաբերվում։
Իմ ասածից չի բխում, որ ես ինձ իրավունք եմ վերապահում որևէ մեկի կարծիքը, կամ խոսքի ազատության իրավունքը կասկածի տակ դնել, ոչ էլ կարծում եմ, որ նրանք չպետք է Հայաստանում ընթացող զարգացումներով մտահոգվել։
Ինձ այլ հարց է հետաքրքրում՝ որն է Նիկոլին քննադատողների հանդեպ շատ դեպքերում չփաստարկված ագրեսիայի պատճառը։
Կարծում եմ, որ նրանք ունեն խորքային հոգեբանական պահանջ հայրենիքը լքելը հիմնավորելու, արդարացնելու համար՝ առաջին հերթին իրենք իրենց ու իրենց մերձավորների առջև։ Նիկոլն այդ հոգեբանական խնդրին (մեղքի զգացմանը) լուծում է տվել, նա ամեն օր հիմնավորում է այն «հրեշային» Հայաստանի գոյությունը, որտեղից նրանք փախչել են ու փրկվել։ Նիկոլը նրանց ալիբին է։
Դա, բնականաբար, ոչ բոլորին է վերաբերվում։ Նորից եմ կրկնում, ոչ ոք իրավունք չունի որևէ մեկի ազատ տեղաշարժվելու իրավունքի համար որևէ մեկին քննադատել։ Ով նման հոգեբանական խնդիր չունի, կածես թե, անկախ իր բնակության վայրից, կարողանում է պահպանել գիտակցության սթափությունն ու հոգեկան հավասարակշռվածությունը։
Յուրաքանչյուրն ինքն է որոշում իր ճակատագիրը։ Ինձ ուղղակի այդ երևույթի բացատրությունն էր հետաքրքրում»։

Թրամփը զվարճացրել է Սի Ծինփինին՝ Բայդենի դիմանկարի փոխարեն տեղադրված ավտոգրիչի լուսանկարով (տեսանյութ)
10409:31
«Սկսում ենք վերադառնալ Երևան». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5108:54
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
5907:48
«TRIPP-ի իրագործումն իրականություն է դառնում». Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում (տեսանյութ)
10302:42
Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
208Երեկ, 23:12
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածին
200Երեկ, 23:00
«Յուրաքանչյուր դավաճան առաջին հերթին պատժվում է իր պատվիրատուի կողմից». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
124Երեկ, 22:36
105-ամյա գերմանացու նկատմամբ հետաքննություն է սկսվել ռազմական հանցագործությունների մեղադրանքով
286Երեկ, 21:54