«Մեկը ինձ կարո՞ղ է համոզել, որ արտակարգ դրության հրամանագիրը չի բխում Ռ. Քոչարյանի կարգավիճակից». Արամ Վարդևանյան

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով փետրվարի 11-ի դատական նիստում շարունակվեց Ռ. Քոչարյանի պաշտպանների միջնորդությունների քննարկումը: Միջնորդության հիմնավորումները ներկայացրեց պաշտպան Արամ Վարդևանյանը: Պաշտպանն ասաց, որ Ռ. Քոչարյանի մեղադրանքի հիմքում դրվել է մի տեղեկություն, աղբյուր, որն ինքնին հանցագործության արդյունք է: Խոսքը Վիկիլիքսի մասին է:
Ա. Վարդևանյանը կրկին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի մասին խոսեց: Նա պնդեց, որ այն կապ չունի իշխանության յուրացման հետ, այն առանձին այլ հանցակազմ է: Դա 2009թ. փաստել է նաև Վենետիկի հանձնաժողովը: Բացի այդ՝ ՍԴ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Ռ. Քոչարյանին մեղսագրվող արարքը, ներառյալ դրա հիմքում դրված փաստերը չպետք է վերաբերեն այնպիսի գործողության, կամ անգործության, որը բխել է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից: Հակառակ դեպքում գործառույթային անձեռնմխելիությամբ օժտված անձանց հանդեպ քրեական հետապնդումը չի կարող հարուցվել:
«Ռ. Քոչարյանին մեղսագրվող արարքում վկայակոչվում է նրա կողմից ընդունված արտակարգ դրության հրամանագիրը: Մեկը ինձ կարող է իրավական տիրույթում համոզել, որ համապատասխան հրամանագիրն արտակարգ դրության վերաբերյալ չի բխում կարգավիճակից կամ գործունեությունի՞ց: Իրավունքի տիրույթում ինչպե՞ս կարելի է նման պնդում անել, երբ խոսքը գնում է Սահմանադրությամբ բացառիկ լիազորությամբ օժտված պաշտոնյայի կողմից իր լիազորության իրացման մասին, որը բխում է կարգավիճակից ու իր գործունեությունից»,- հայտնեց Ա. Վարդևանյանը և դատարանին խնդրեց քրեական հետապնդումը դադարեցնել և գործը կարճել: Միջնորդությանը միացավ պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը:

Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
3500:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
51Երեկ, 23:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
50Երեկ, 22:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
60Երեկ, 22:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
65Երեկ, 22:12
«Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր». Նաիրի Հոխիկյան
78Երեկ, 22:00
«Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է». Կարեն Վրթանեսյան
64Երեկ, 21:48
Մայր Տաճարում տեղի է ունեցել Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը
61Երեկ, 21:30