«Օրվա իշխանություննեի լռությունը սեփական ժողովրդի ինքնությունը պաշտպանելու պարտականությունից հրաժարում է». Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ներկայությամբ, Գանձասարի վանական համալիրում ցուցաբերեց լկտի և ցինիկ պահվածք՝ դատարկ գրքեր ցույց տալով և ծաղրելով մեր պատմությունը։
Արժանապատիվ, ազգային իշխանությունների պարագայում սրան պետք է հետևեր համարժեք, հստակ և կոշտ պատասխան։
Սա հայատյաց քաղաքականության հերթական դրսևորումն է՝ ուղղված ոչ միայն մեր մշակութային ժառանգության, այլև առհասարակ հայկական ինքնության դեմ։
Օկուպացված Արցախում հայկական վանքերն ու եկեղեցիները ենթարկվում են ավերման ու վերափոխման, հայկական գերեզմանոցները ոչնչացվում են, իսկ պահպանված մշակութային ժառանգությունը հետևողականորեն փորձ է արվում ներկայացնել որպես «աղվանական»։
Պետությունը, որը պարտավոր է պաշտպանել իր ժողովրդի պատմական, մշակութային և ոչ նյութական ժառանգությունը, չի կարող լռությամբ դիտարկել դրա ոչնչացումն ու յուրացումը։
Ավելին՝ երբ մի պետություն իրականացրել է էթնիկ զտում, իսկ դրանից հետո էլ շարունակում է անհանդուրժողականություն և արհամարհանք դրսևորել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, բնական հարց է առաջանում․ հնարավո՞ր է կայուն խաղաղություն կառուցել այդ պետության հետ։
Մի բան հստակ է․ խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու, մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և ազգային արժանապատվությունը ոտնահարելու հաշվին։
Իսկ օրվա իշխանությունների լռությունը ոչ թե ճանապարհ է դեպի խաղաղություն, այլ սեփական ժողովրդի պատմությունն ու ինքնությունը պաշտպանելու պարտականությունից հրաժարում։
Թեև, ի՞նչ սպասել կոլաբորանտ իշխանությունից, որը սինխրոն է գործում թշնամու հետ՝ հալածելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Այս ամենը ձեզ չի՛ ներվելու»:

Թրամփն աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին՝ 5 օրվա պաշտոնավարումից հետո
6100:00
«Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ պատրաստվում է ադրբեջանական սեպ մխրճել Հայաստանի տարածքում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
32Երեկ, 23:48
«Հասկացնում են, որ այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը». Սուրեն Սուրենյանց
26Երեկ, 23:42
«Ովքե՞ր են Աննա Վարդապետյանին զանգողները». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
29Երեկ, 23:30
Երևանում բանակցություններ են վարել Իրանի նախագահն ու Վրաստանի վարչապետը
34Երեկ, 23:18
«Բավական է, որ կառավարումն անցնի համայնքին, ու լինում է արտակարգ իրավիճակ». Հակոբ Բադալյան
41Երեկ, 23:12
«Սա օրինակա՞ն է, թե՞ «ՍԱՍ»-ի Արտակինն է, չեք կպնում». Լիա Սարգսյան
60Երեկ, 22:36
«Խախտված է աշակերտի և ուսուցչի ճիշտ մոդելը». Աննա Ավետիսյան
87Երեկ, 21:36