«Որպես ենթադրություն՝ կարելի է դիտարկել սահմանազատման գործընթացի իրականացման մի քանի տարբերակ». Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքուն ու Երևանը, կարծես թե, համաձայնվել են սահմանազատումն իրականացնել հյուսիսից հարավ: Եթե պայմանավորվածությունները պահպանվեն, ապա, որպես ենթադրություն, կարելի է դիտարկել սահմանազատման գործընթացի իրականացման մի քանի տարբերակ: Դրանցից երկուսը վերաբերելի է անկլավների խնդրի լուծման իշխանական մոտեցումներին: Առաջին տարբերակը կարող է գործարկվել սահմանազատմանը համընթաց և այդ դեպքում, օրինակ, ադրբեջանական զինուժի դուրսբերումը Հայաստանի օկուպացված տարածքներից կզուգահեռվի երկրի հյուսիսում գտնվող ու ադրբեջանապատկան համարվող անկլավներն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու գործողությանն, իսկ Արծվաշենի ու Տիգրանաշենի հնարավոր փոխանակումն, այդ դեպքում, կթողնվի որպես սահմանազատման գործընթացի վերջակետ: Սա հանդարտ տարբերակն է: Ավելի կոնֆլիկտածին կլինի մեկ այլ հնարավոր տարբերակ, որի կիրառման դեպքում բոլոր անկլավների խնդիրը կթողնվի ընդհանուր սահմանազատումն ավարտելու վերջին պահին: Այս երկրորդ տարբերակը կարող է նախադրյալներ ապահովել, որպեսզի Ադրբեջանն իր զինուժը դուրս չբերի Հայաստանից բռնազավթված բոլոր տարածքներից: Սրանք վարկած/տարբերակներ են, որոնք կարող են և չիրականցվել՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից դուրս զարգացող արտաքին գործընթացների բերումով»:

«Երևանի քաղաքապետարանը չունի կայանման կանոնների վերահսկման առանձին ծառայություն». Պեդրո Զարոկյան
4000:54
«Երկրի թիվ մեկ մարդը հայրենիքի պաշտպանն է». Տիգրան Աբրահամյան
4900:42
Թրամփն աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին՝ 5 օրվա պաշտոնավարումից հետո
15700:00
«Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ պատրաստվում է ադրբեջանական սեպ մխրճել Հայաստանի տարածքում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
66Երեկ, 23:48
«Հասկացնում են, որ այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը». Սուրեն Սուրենյանց
56Երեկ, 23:42
«Ովքե՞ր են Աննա Վարդապետյանին զանգողները». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
59Երեկ, 23:30
Երևանում բանակցություններ են վարել Իրանի նախագահն ու Վրաստանի վարչապետը
57Երեկ, 23:18
«Բավական է, որ կառավարումն անցնի համայնքին, ու լինում է արտակարգ իրավիճակ». Հակոբ Բադալյան
64Երեկ, 23:12