«Հայկական ժառանգության յուրացումը հո նոր չի՞ սկսվել». Արա Պապյան

Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայկական ժառանգության յուրացումը հո նոր չի՞ սկսվել։ Երբ Պուտինի՝ 2024 թ. օգոստոսին Բաքու կատարած այցի ժամանակ, նրա ներկայությամբ, ռուսական եկեղեցում հայտարարեցին, թե Ադրբեջանն առաջին քրիստոնյա երկիրն է, իսկ Բարդուղիմեոս առաքյալն էլ՝ Ադրբեջանի սուրբը, մենք՝ ԱԺԲ-ն, որոշեցինք միասնական քննարկում-կլոր սեղան կազմակերպել։ Դահլիճ վարձեցինք, լրատվամիջոցներին հրավիրեցինք, հրավիրեցինք հասարակական գործիչների, գիտնականների՝ ԳԱԱ-ից, Մատենադարանից և այլ հաստատություններից։
Եվ ի՞նչ։ Ինչպես միշտ՝ լրատվամիջոցները չեկան, գործիչները չեկան, գիտնականները չեկան։ Անգամ մի «հայրենասեր» գիտնական, որը պիտի բանախոսներից մեկը լիներ, միջոցառումից ընդամենը մեկ ժամ առաջ զանգեց ու հրաժարվեց գալ։
Ինչո՞ւ։ Շատ պարզ։
Կուսակցությունները չեկան, որովհետև չեն ուզում իրենց միջոցներով և լրատվամիջոցներով նպաստել «այլոց» միջոցառումների հաջողությանը, հետևաբար՝ նրանց վարկանիշի բարձրացմանը։ Ի վերջո, մրցակից են։ Գիտնականները չեկան, որովհետև կարող էին զրկվել որոշ արտոնություններից, պարգևավճարներից կամ իշխանությունից ինչ-որ բան խնդրելու հնարավորությունից։ Նույնը վերաբերում է հասարակական գործիչներին։ Բայց ամենից վատն այն է, որ ժողովուրդը չարձագանքեց։ Հիմա չեմ հասկանում՝ ինչո՞ւ են նույն ժողովրդի տարբեր ներկայացուցիչներ մուննաթ գալիս, որ "էլիտան ոչինչ չի անում"։ Լո՞ւրջ։ Բա որ հարյուրավոր անգամներ ԱԺԲ ցույցեր, հանրահավաքներ, քննարկումներ, ասուլիսներ, քաղաքկան այցեր էր կազմակերպում, հազարավոր հարցազրուցներ ու դասախոսություններ կազմակերխում, հալածվում ու բռնության ենթարկվում՝ ո՞ւր էիք։ Անգամ զլացաք ձեր քվեն գործ անողներին տալ։ Կամ ծախվեցիք կամ կուտը կերաք։
ժողովրդի մեծ մասը քաղաքական գործչին գլադիատոր է ընկալում։ Ուզում է իր քվեն, իշխանությունը, հնարավորությունը, փողն ու կարգավիճակը Նիկոլին տալ, բայց ակնկալում է, որ գործն ուրիշներն անեն։
Այդպես չի լինում։ Չի լինում, որովհետև չի կարող լինել»:

Լիտվան օդ է բարձրացրել ՆԱՏՕ-ի կործանիչ և փակել Վիլնյուսի օդանավակայանը՝ թռչունների երամը շփոթելով ԱԹՍ-ի հետ
3119:54
«Մահաբեր և պատերազմաբեր «մեծ զորավարը»». Էդգար Ղազարյան
4019:42
Սաուդյան Արաբիայում նավթատարի վնասման պատճառով վտանգի տակ է համաշխարհային նավթի արտահանման մոտ 4%-ը
6319:30
«Հայկական ժառանգության յուրացումը հո նոր չի՞ սկսվել». Արա Պապյան
4119:18
«Եթե եկեղեցին հայկական չէ, ապա ինչո՞ւ է Հասան-Ջալալ-Դոլան եկեղեցու կառուցման սկիզբն ու ավարտը նշում հայկական թվագրությամբ». Ժաննա Ալեքսանյան
4818:48
«4 տարի առաջ էս օրն էլի պատերազմ էր. ո՞վ հիշեց ո՞վ գնաց». Արամ Գևորգյան
5618:30
«Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին».Սուրեն Սուրենյանց
5918:06
«Հայաստանում իրական արևմտյան արժեքներ դավանողներ չկան». Արա Պողոսյան
6017:42