Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է հրապարակվել
![]() 1689 Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 11:55 Նախօրեին զանգվածային լրատվության միջոցներում, թյուրըմբռնման արդյունքում, հրապարակվել է սխալ տեղեկատվություն՝ զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործի վերաբերյալ. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: «Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դ. Մովսիսյանը, Խ. Գասպարյանը, Ս. Ավետիսյանը: Նախաքննության ընթացքում, ինչպես հայտնել էինք, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մովսիսյանին, Խ.Գասպարյանին և Ա. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կրտսեր սերժանտ Ս. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողությանը հանձնելը»,- նշված է հաղորդագրության մեջ: |

Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել վրաց պատրիարքի մահվան կապակցությամբ
215Երեկ, 17:06
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (տեսանյութ)
29417.03.2026, 16:48
«Հրատապության կարգով անհրաժեշտ են դեղորայք և բժշկական պարագաներ»․ Իրանի դեսպանատուն
36217.03.2026, 14:42
Արարատ Միրզոյանը կմեկնի Օման
28017.03.2026, 11:12
Եվրոմիությունը Հայաստանի խնդրանքով արագ արձագանքման խումբ կուղարկի
62117.03.2026, 00:28
Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից
40116.03.2026, 17:24
ՀԷՑ-ի պարզաբանումը՝ ՀՀ առաջին նախագահի առանձնատան հոսանքազրկման վերաբերյալ
40216.03.2026, 17:18
«Պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել»․ Իրինա Յոլյան
44216.03.2026, 10:30
