«ԼՂ հակամարտության շուրջ տեղի են ունենում չափազանց ուշագրավ զարգացումներ». Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ Հայաստանում հիմնականում զբաղված ենք ներքաղաքական գզվռտոցով, ղարաբաղյան հակամարտության շուրջ կրկին տեղի են ունենում չափազանց ուշագրավ զարգացումներ։ Ես չեմ վերլուծի ստեղծված իրավիճակը բանակցային գործընթացի շուրջ, քանի որ վերլուծելու նյութ պարզապես չկա (բացի իշխանության ընդհանուր դեկլարատիվ հայտարարություններից), սակայն նշեմ մի քանի փաստ, որոնք, ըստ իս՝ կարիք ունեն պարզաբանման, և ոչ միայն մեր ԱԳՆ-ի կողմից, այլ այս պարագայում նաև համանախագահների։
Խնդրում եմ սա չընկալել որպես դավադրությունների տեսության հերթական դրսևորում, նամանավանդ որ ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող իրադարձությունները գրեթե միակ «կետն է», որտեղ ԲՈԼՈՐ հայերը պետք է հանդես գան միասնական դիրքորոշմամբ։
1-Ժնևում անցավ բանակցությունների բավականին երկար փուլ, սակայն հստակ տեղեկության պակասությունը թույլ չի տալիս նույնիսկ ենթադրել բանակցությունների ուղղության մասին, ինչը իր հերթին առաջացնում է տարատեսակ ասեկոսեներ և մանիպուլյատիվ ստեր։
2- Համանախագահ պետությունների դեսպանները (որոնք հավատարմագրված են Ադրբեջանում) հանդիպում են այսպես կոչված՝ «ադրբեջանցի փախստականների» ղեկավարների հետ: Ճիշտ է, պետք է ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնության դեսպանն առայժմ նմանատիպ հանդիպում չի ունեցել։
3-Ասվում է, որ քննարկվում են «հումանիտար» նախաձեռնություններ...հստակ, ինչի՞ մասին է խոսքը: Սա պետք է անպայման հստակեցվի։
Կրկին հորդորում եմ իշխանության պատասխանատուներին, բացի ընդհանուր «լավ-լավ» բառերից, մաքսիմալ հստակ տեղեկություններ տրամադրել հանրությանը, իհարկե, հաշվի առնելով, դիվանագիտական լռության կանոնները»:

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
7703:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
7801:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
10100:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
17400:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
97Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
111Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
113Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
120Երեկ, 17:24