Ապրիլյան պատերազմի հերոս Գրիգոր Հարությունյանն այսօր կդառնար 23 տարեկան

Փետրվարի 15-ն Ապրիլյան պատերազմի անմահ հերոս, դիպուկահար Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 23 տարեկան։
Գրիգորը զոհվեց Ջաբրայիլում (Ջրական) մարտական դիրքերից մեկը պաշտպանելիս։ Թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ նրանց անձնակազմը քայլ անգամ չի նահանջել, փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել և հետ շպրտել հակառակորդին: Անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով: Նա ապրիլյան պատերազմում 18 անհետ կորած զինվորներից էր, որոնց մարմինները շաբաթներ անց վերադարձրին հայկական կողմին։ Գ. Հարությունյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով:
Նա Երևանից էր, բանակ էր զորակոչվել 2015թ-ի ամռանը: Մեծացել էր առանց հայրական խնամքի, հորը կորցրել էր վաղ տարիքում: Մայրը միայնակ մեծացրել է իր չորս զավակներին։ Նրա պատմելով՝ որդին նպատակ ուներ զինծառայությունից վերադառնալ, տունը վերանորոգել, դրա համար շինարարություն ու կահույքագործություն էր սովորում:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3607:30
Աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից
13100:48
«Բաքվի բարբարոսական վարչախումբը խիստ անհանգստացած է». Վարդան Ոսկանյան
14000:30
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան Դուբլինում ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
20700:07
«TRIPP անվան մեջ ընդամենը թուրքական ճեղքի գաղափարն է՝ T (turkish) RIPP (ճեղք)». Նաիրի Հոխիկյան
121Երեկ, 23:36
«Խոհեմ քայլ կլինի, եթե Ձեր լիազորությունները վայր դնեք». Տիգրան Դավուդյան
114Երեկ, 22:48
«1 շաբաթ չանցած՝ ընդդիմադիր հերթական համախմբումը սկսել է քայքայվել». Սամվել Աշոտյան
121Երեկ, 22:42
«Դեռ իշխանության եք՝ այս վերաբերմունքին եք արժանանում, պատկերացրեք՝ դրանից հետո ինչ է լինելու». Մարիամ Աբրահամյան
128Երեկ, 21:36